Հայաստանի նախագահությամբ այսօր անցկացվել է Միջազգային էներգետիկ խարտիայի Երևանի ֆորումը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Այսօր առցանց հարթակում կայացել է Միջազգային էներգետիկ խարտիայի Երևանի ֆորումը, որն այս տարի նախագահում է Հայաստանի Հանրապետությունը։

ՏԿԵ նախարարի տեղակալ, Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի փոխնախագահ Հակոբ Վարդանյանն իր բացման խոսքում ողջունել է մասնակից երկրների ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ ֆորումը վերջին մարտահրավերների և զարգացումների համատեքստում քաղաքական երկխոսության, գիտելիքների և փորձի փոխանակման լավագույն հարթակ կծառայի։

«Այսօրվա ֆորումի թեման ՝ «Էներգետիկ ենթակառուցվածքների հզորացում՝ հանուն կայուն զարգացման», լիովին համահունչ է 2021 թ. նախագահության գերակայություններին։ Գիտակցելով գլոբալ էներգետիկ մարտահրավերները՝ Հայաստանը գտնում է, որ փոխկապակցվածության, էներգետիկ կամուրջների և միջանցքների հզորացումը և էներգետիկ բաց, մրցակցային շուկաները կարևոր նշանակություն ունեն 2030 թ․ կայուն զարգացման օրակարգի նպատակներին հասնելու և վերականգնվող էներգետիկային անցումը խթանելու համար»,- նշել է Հակոբ Վարդանյանը՝ հաջողություն մաղթելով ֆորումի աշխատանքներին:

Աշխատաժողովի մասնակից երկրները ներկայացրել են խարտիայի շրջանակում իրենց երկրների լավագույն փորձը, հանդես են եկել զեկույցներով։ Քննարկվել են տարածաշրջանային էներգետիկ համագործակցության տարբեր ձևաչափեր։

Էներգետիկ խարտիան հիմնադրվել է 1991թ.-ին` Հաագայում ստորագրված քաղաքական հռչակագրով: Կազմակերպությանն անդամակցում են 51 երկրներ: Հայաստանի Հանրապետությունը Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը ստորագրել է 1994թ.-ին: Էներգետիկ խարտիայի հիմնական նպատակը միասնական իրավական դաշտի և կանոնների սահմանումն ու ամրապնդումն է, որը պետք է պահպանվի անդամ երկների կողմից, ինչը թույլ կտա նվազեցնել ռիսկերը կապված էներգետիկայի բնագավառում ներդրումների, առևտրի և տարանցման խնդիրների և երրորդ երկրի ազատ մուտքի և հասանելիության հետ:Էներգետիկ Խարտիայի որոշումներ ընդունող մարմինը տարեկան համաժողովն է։ ներդրումային հարցերով, էներգախնայողության հարցերով աշխատանքային խմբերը: