Մուրճերի և դուելների, զենքերի մասին թեզերով չպետք է գնան հանրության մոտ. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 10:55
«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
23.11.2026 | 10:11
Ո՞վ է Հայաստանի հիմնադիրը․ նոր Սահմանադրության նախագծում առաջին հոդվածը վերաշարադրվել է
23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
23.11.2026 | 09:41
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում
23.11.2026 | 09:30
ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը
23.11.2026 | 09:22
Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
Բոլորը

«Մեր առաքելությունն այն է, որ այլընտրանք ներկայացնենք քաղաքացիների համար, քաղաքացիներն ունենան իրենց ողջամտության ձայնը խորհրդարանում»,- քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը։

Նրա խոսքով, ինչպես տարիներ շարունակ պայքարել են Հայաստանի ազատության, հզորության, զարգացման, անվտանգության ու ինքնիշխանության համար, այդպես էլ իրենց գործը տեղափոխելու են Ազգային ժողով:

«Մենք գնալու ենք սահմանամերձ գյուղեր, քաղաքներ, բերելու ենք մարդկանց խոսքը, խնդիրները Ազգային ժողով, ներկայացնելու ենք լուծումները,- ասաց Դ. Սանասարյանը:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է որոշի իր արտաքին քաղաքականությունը, Հայաստանին չպետք է պարտադրեն այս կամ այն քաղաքականությունը, Հայաստանի և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական որոշումները պետք է կայացնեն բացառապես Հայաստանում:

Անդրադառնալով Փաշինյանի իշխանության հիմնական ձախողումներին՝ Սանասարյանը նշեց.  «Գլխավոր խնդիրն այն է, որ պետության կառավարումից հեռու են և չեն կարողանում հասկանալ պետության խնդիրները, ճգնաժամային վիճակում ինչ պետք է անել, ինչ կադրային քաղաքականություն պետք է տանել, ինչպես արդյունավետ դարձնել կառավարումը: Այս ամեն ինչից հեռու են և ցույց են տվել, որ, իրոք, չեն կարողանում: Ես ոչ թե ասում եմ իրենք չեն ուզում, այլ իրենք չեն կարողանում»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը մուրճով է ներկայանում քարոզարշավներին և ասում է՝ «մեխելու» ենք, Սանասարյանը նշեց. «Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև մյուսներին խորհուրդ կտամ մի քիչ հասունություն դրսևորել, սթափ լինել և մուրճերի, կացինների, զենքերի ու դուելների գնալու մասին թեզերով ժողովրդի մեջ դուրս չգան: Կոչ եմ անում հանրությանը՝ ծափ չտալ էդ վատ քարոզին, էդ վատ բառապաշարին, ժարգոնին և ատելության ներարկմանը»:

«Եթե մուրճ են կարողանում վերցնել, թող զենք վերցնեն, թշնամուն հանեն մեր հողից»,-ընդգծեց Սանասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: