Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի և քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի նկատմամբ. Արցախի ՄԻՊ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական բնակչությունը ստիպված էր լքել իր բնակավայրերը՝ կորցնելով ամեն ինչ, բախվել աղքատության, գործազրկության, ինտեգրման հետ կապված բազմաթիվ խնդիրների և առերեսվել իրենց իրավունքների համատարած խախտումների. գրել է Արցախի ՄԻՊ-ը:
Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։
«Եթե մինչև տարվա (1992) հոկտեմբեր Ղարաբաղում թեկուզ մեկ հայ մնա, Ադրբեջանի ժողովուրդը կարող է ինձ կախաղան հանել Բաքվի կենտրոնական հրապարակում»,- իր ժողովրդին խոստանում էր Ադրբեջանի ղեկավարը։
Ազգային, կրոնական, էթնիկական պատկանելիության հիմքով հայ բնակչության վտարումը շրջանից միջազգային հանրության կողմից հստակ գնահատականի չարժանացավ, իսկ նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց։ Իրենց բնակավայրերը կորցրած մարդկանցից շատերը միջազգային համապատասխան կառույցների կողմից այդպես էլ չճանաչվեցին որպես փախստական կամ խոցելի կարգավիճակ ունեցող անձինք և հետևաբար որևէ աջակցություն չստացան միջազգային հանրությունից։ Այն դեպքում, երբ ադրբեջանցի փախստականները հսկայական միջազգային աջակցություն էին ստանում, հայերը զրկված էին դրանից։
Այսօր էլ, երբ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40 000 բնակիչ մնացել է անօթևան, երբ այդ մարդկանց կարիքները հոգալու և նրանց նվազագույն կենսապահովման համար պայմաններ ստեղծելու համար Արցախը միջազգային հանրության աջակցության կարիքը ունի, միջազգային կազմակերպությունները անտարբերություն են ցուցաբերում՝ իրենց վարքագիծը պայմանավորելով Արցախի միջազգային իրավական կարգավիճակով։
Սա դատապարտելի անտարբերություն է և չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից։
Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի և քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների իրավաքաղաքական գնահատականներ տալու և սոցիալ-տնտեսական հատուցման հետագա աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։