Հայկ Չոբանյանը հանդիպել է «Ռոսկոսմոս»֊ի գլխավոր տնօրենի հետ, հրավիրել «STARMUS» փառատոնին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը «Տիեզերական տարածության հետազոտում» խորագրով Սանկտ- Պետերբուրգում անցկացվող GLEX-2021 միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր. տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հայկ Չոբանյանը շեշտադրել է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման, և այդ շրջանակներում համագործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրի կնքման ընթացքին, համատեղ ծրագրերի իրականացման, տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում Հայաստանում ռուսական ընկերությունների առաջխաղացման և մի շարք այլ հարցերի։ Վերջինիս համար բարենպաստ պայման են հանդիսանում տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները։

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է մասնակցելու է 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվող Գիտության ու արվեստի «STARMUS» (Stars and Music) 6-րդ միջազգային փառատոնին։