Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակվել ընտրություններում կեղծ դիտորդը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը, որը, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, կեղծ դիտորդ է եղել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ուզում մեկնաբանել Տարոն Մարգարյանի որոշումը:

«Քաղաքապետարանում կադրային տեղաշարժերը, նշանակումները չեմ մեկնաբանում, դա իմ գործառույթը չէ, Երևանի քաղաքապետն ընտրված անձնավորություն է, և օրենքով սահմանված կարգով նշանակում է, ազատում է, վերանշանակում է իր աշխատակազմի ներկայացուցիչներին»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է, որ Աննա Ստեփանյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ չհավատարմագրված դիտորդ է եղել Մալաթիա-Սեբաստիա համայքնում: «Երևի մատուցած ծառայությունների համար իրեն պարգևատրում են, ընդհանրապես լավ կլինի, որ Տարոն Մարգարյանը «Ընտրակեղծարարության համար առաջին աստիճանի, «Հանրապետական կուսակցությանը մատուցած ծառայությունների համար երրորդ աստիճանի» և այդպես շարունակ մեդալներով պարգևատրի այն մարդկանց, որոնք ապօրինի ծառայություններ են մատուցում կուսակցությանը»,- ասաց Իոաննիսյանը։

«Սա խայտառակություն է, որ մայրաքաղաքի հանրակրթության վարչության պետը կեղծ դիտորդ է լինում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 5-ին, Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնից ազատվել է ՎՊ նախկին նախագահի կինը՝ Գայանե Սողոմոնյանը։

Սեդա Ղուկասյան