Վարչապետը ծանոթացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործունեության արդյունքներին

Լուրեր

14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի համաձայն, նախարարության գերակա խնդիրներն են եղել զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը՝ ՀՆԱ-ի միջին հաշվով տարեկան շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովումը՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի: Նախարարը, ներկայացնելով 2017-ի արդյունքներով գրանցված հիմնական մակրոնտեսական ցուցանիշները՝ զեկուցել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.6%-ով, ընդ որում՝ մշակող արդյունաբերության 15.7% աճ է գրանցվել: Նախարարը նշել է, որ 2017-ին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ, ծառայությունների՝ 14,4% աճ, առևտրաշրջանառության՝ 26,9% աճ։ Ըստ գնահատականների՝ ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ում 2017-ին կկազմի մոտ 37 տոկոս: Նախարարության առջև խնդիր է դրվել, որպեսզի 2018-ին այս ցուցանիշը հասցվի 39-40 տոկոսի: Ըստ Սուրեն Կարայանի՝ 2018-ին արձանագրվել է տնտեսական ակտիվության 10,2 տոկոսի աճ, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը եղել է 13,9 տոկոս, ծառայություններինը՝ 15,2 տոկոս, ապրանքների արտահանման աճը կազմել է 45,2 տոկոս: 

Նշվել է, որ զարգացման լայն հնարավորություններ են առկա թեթև արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, արտերկրից արդեն իսկ ստացվել են մեծածավալ պատվերներ: 2017-ի ընթացքում արտադրվել է 97,3 մլն դոլարի հագուստ, որից 80 մլն դոլարի արտադրանքն արտահանվել է: Կանխատեսվում է նաև, որ դեղագործության ոլորտում ընթացիկ տարում աճը կկազմի 30 տոկոս: Պատասխանատուները զեկուցել են, որ ադամանդագործության ոլոտում ևս ակնկալվում են դրական լուրջ զարգացումներ: Արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ալռոսա» ընկերության հետ՝ հումքի մատակարարման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Այստեղ ևս ակնկալվում է 30 տոկոսից ավելի աճ: Ոսկեգործության բնագավառում համագործակցության ծրագրեր են նախատեսվում Իրանի, Թուրքմենստանի և այլ երկրների հետ: 

Տեղեկացվել է, որ արդեն իսկ մեկնարկել են «Մեղրի ազատ տնտեսական գոտու» երկրորդ փուլի աշխատանքները, ինտենսիվ բանակցություններ են տարվում պոտենցիալ ներդրողների և հնարավոր կառավարիչների հետ: Վարչապետն ընդգծել է, որ այստեղ առկա է զարգացման մեծ ներուժ և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքները՝ տարբեր հարթակներում մանրամասն ներկայացնելով ստեղծված պայմանների ու հնարավորությունների մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախարարությունը պետք է առավել նախաձեռնող լինի պոտենցիալ ներդրողներին Մեղրի ԱՏԳ ներգրավելու հարցում: 

Տեղեկացվել է նաև, որ զարգացման միտումներ են նկատվում «Ալյանս» և «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներում: Մասնավորապես, 2017-ի ընթացքում նշված ԱՏԳ-ներից արտահանումն աճել է 70 տոկոսով, 7-ով ավելացել է շահագործող ընկերությունների թիվը: 

Նշվել է, որ գործարար միջավայրի հասցեական բարելավման նպատակով պարբերական հանդիպումներ են կայանում ոլորտային պատասխանատուների և գործարար համայնքի միջև, քայլեր են ձեռնարկվում հնչեցված խնդիր¬ների կարգավորման ուղղությամբ, օժանդակություն է ցուցաբերվում պետական մարմինների հետ հարաբերություններում վարչարարական խնդիրների բախվող տնտեսավարողներին: Զեկուցվել է, որ գործում են գործարար միջավայրի, շուկայի վերահսկողության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքի և արտադրանքի լաբորատոր փորձարկումների թեժ գծեր:

Վարչապետին զեկուցվել է, որ մեկնարկել են ՀՀ-ում նորարարության զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև նորարարական էկոհամակարգի քարտեզագրման աշխատանքները: 2017-ի ընթացքում ստեղծվել է նոր արբիտրաժային լաբորատորիա, չափագիտական 2 լաբորատորիա 7 էտալոնային ուղղություններով, 2018 թվականի համար նախատեսվում է ևս 2 էտալոնային լաբորատորիայի հիմնում, ինչպես նաև E-LAB Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ներդրում։ 

Նշվել է, որ 2017 թվականին արձանագրվել է զբոսաշրջության 18.7% աճ, իսկ այցերի թիվը հասել է 1,5 միլիոնի: Ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով 2018-ին նախատեսվում է բարեփոխումների 40 ծրագիր, այդ թվում՝ ակտիվ քարոզչական միջոցառումների անցկացում, Հայաստանը ներկայացնող ֆիլմերի, տեսահոլովակների նկարահանում և տարածում, փառատոնների կազմակերպում և այլն: