Էրդողանն ու Ալիևը հայկական Շուշի են գնում․ ի՞նչ համաձայնագիր են այնտեղ ստորագրելու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն Արցախի օկուպացված Շուշի քաղաքում   բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրելու՝ Լեռնային Ղարաբաղի  վերակառուցման, նաև տնտեսական ու քաղաքական ոլորտներին վերաբերող։ Այս մասին գրում է թուրքական Yeni Şafak-ը՝ անդրադառնալով Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցին։

«Համաձայնագրով նախատեսվում է «օկուպացիայից ազատագրված» բոլոր շրջանների ենթակառուցվածքների վերակառուցում՝ ներառյալ նոր բնակավայրերի: Թուրքական ընկերությունները նույնպես գործունեություն են ծավալելու: Համաձայնագրով նաև տարանջատվելու են թուրքական ու ադրբեջանական ընկերությունների առաջադրանքները»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են նաև ավտոմոբիլային ու երկաթուղային ուղիների կառուցման նախագծերը, որոնք Նախիջևանով միացնելու են Թուրքիան ու Ադրբեջանը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ հետ ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Արցախի գրավյալ տարածքներ։ Նա արդեն եղել է Վարանդայում (Ֆիզուլի), որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիմա Ալիևն ու Էրդողանը միասին ուղևորվում են Արցախի գրավյալ Շուշի քաղաք։ Այստեղ էլ կողմերը բանակցություններ են վարելու և գործընկերության համաձայնագիր են ստորագրելու։

Էմմա Չոբանյան