Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետնյանին կառաջարկի վերադառնալ Հայաստան։ Այս մասին Քոչարյանն ասել է ռուսական մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»։

Հունիսի 14-ին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որում իր աջակցությունն էր հայտնել «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին։ Կարապետյանի վերադարձի հեռանկարի մասին ու հնարավոր կարգավիճակի մասին հարցին Քոչարյանը պատասխանել է, որ պարբերաբար շփվում է նախկին վարչապետի հետ։

«Պարզապես ցավում եմ, որ նա մեկնել է։ Կարծում եմ՝ այն, ինչ եղավ այն ժամանակ, պարզապես սխալ էր։ Ծայրահեղ դեպքում՝ իմ կողմից առաջարկ կլինի»,- ասել է Քոչարյանը։

Հարցին, թե այդ թեմայով քննարկումներ արդեն եղե՞լ են, նախկին նախագահն առաջարկել է պատասխանն առայժմ փակագծերի մեջ թողնել։

Հիշեցնենք՝ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությունը ղեկավարել է 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի ապրիլը։

Տաթև Ֆռանգյան