Պետական պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 848 մլն դոլարով

Լուրեր

14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա մայիսի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է շուրջ 8 միլիարդ 816 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 848 մլն դոլարով կամ 10,6 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

Մոտ 8,8 միլիարդ դոլար պետական պարտքից 8 միլիարդ 317 միլիոն դոլարը Կառավարության պարտքն է, 498,4 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը։

Տարեսկզբի համեմատ 656 մլն դոլարով ավելացել է Կառավարության արտաքին պարտքը՝ կազմելով 6 միլիարդ 225 մլն դոլար, իսկ Կառավարության ներքին պարտքը մայիսին կազմել է 2 միլիարդ 62 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 153 մլն դոլարով։

Կենտրոնական բանկի պարտքը մայիսին կազմել է 498,4 մլն դոլար։ Այն տարեսկզբի համեմատ աճել է 38.5 մլն դոլարով։  Իսկ նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ պետական պարտքն ավելացել է 44 մլն դոլարով։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ տարեվերջին բացարձակ թվով Կառավարության պարտքը կմոտենա 8,5 միլիարդին, իսկ պետական պարտքը կմոտեցնի մոտավորապես 8,9 միլիարդ դոլարին։

Այսպիսով՝ մայիսի տվյալներով կառավարության պարտքը արդեն իսկ կազմում է 8,3 միլիարդ դոլար, իսկ Պետական պարտքն ընդհանուր՝ 8,8 միլիարդ դոլար։

Ստացվում է, որ դեռևս տարվա 5-րդ ամսին պետական պարտքը գրեթե հասել է տարեվերջի համար նախանշված սահմանագծին։