Արշավականների միջազգային թիմը 40 օրում կանցնի 832 կմ Հայաստանի ամբողջ տարածքով

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

«Տրանսկովկասյան արահետ»-ի երթուղու ստեղծման հաջողությունը նշանավորելու նպատակով փորձառու արշավականների միջազգային թիմը 40 օր շարունակ չաջակցվող արշավի ընթացքում կանցնի 832 կմ Հայաստանի ամբողջ տարածքով: Արշավը կսկսվի հունիսի 14-ին Արփի լճից և կավարտվի Հայաստանի հարավային դարպասներ մոտ՝ Մեղրի քաղաքում: Այս մասին տեղեկացնում է «Տրանսկովկասյան արահետ» հասարակական կազմակերպությունը։

««Տրանսկովկասյան արահետ»-ը նախագծված է որպես համաշխարհային մակարդակի ավելի քան 3000 կմ երկարությամբ երկարաձիգ քայլարշավային ուղի, որը ներառելու է Կովկասյան մեծ և փոքր լեռնաշղթաները, տարածաշրջանային մոտ երկու տասնյակ ազգային պարկեր և պահպանվող տարածքներ: Այն մշակվել է երեք գործընկեր կազմակերպությունների` ԱՄՆ-ում հիմնված «Տրանսկովկասյան արահետ ասոցիացիա»-ի, «Տրանսկովկասյան արահետ Հայաստան» ՀԿ-ի և «Տրանսկովկասյան արահետ Վրաստան» ՀԿ-ի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համաշխարհային մակարդակի արշավային փորձառության նպատակը տեղական համայնքների համար տնտեսական հնարավորությունների ավելացումն է՝ տարածաշրջանային մշակութային վայրեր և պահպանվող տարածքներ նվազագույն բացասական ազդեցությամբ հասանելիություն ապահովելով:

Արահետները ձգվում են գյուղերն ու մշակութային հուշարձաններն իրար կապող երթուղիներով, որոնք ուսումնասիրել և քարտեզագրել է «Տրանսկովկասյան արահետ Հայաստան» ՀԿ-ն։ Նաև նոր նախագծեր են ծրագրվում՝ պատմական այս երթուղիները միմյանց կապելու համար: Հայաստանով անցնող արահետը նաև հնագիտական ճանապարհ է, որը կենդանացնում է երկրի պատմությունը և այն տեղակայում միջազգային արշավային քարտեզի վրա:

«Արշավախմբի կազմում են երթուղիների մշակողները, «Տրանսկովկասյան արահետ ասոցիացիա»-ի, «Տրանսկովկասյան արահետ Վրաստան» ՀԿ-ի հիմնադիրները և «Ճանապար» հեռուստահաղորդման Րաֆֆի Պետրոսյանը: Նրանք կանցնեն Հայաստանի 6 մարզերով՝ օրական միջինը 25 կմ հաղթահարելով, միասին արշավելով ու գիշերելով միասին՝ միաժամանակ իրենց հետ տանելով ճանապարհի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու պարագաները: Ճանապարհին նրանց կմիանան արշավական համայնքի և արահետների զարգացման կազմակերպությունների անդամները, որոնք օգնել են կյանքի կոչել արահետի երթուղին:

Արշավային ուղին անցնում է 4 լեռներով, 2 լճերով, 2 հովիտներով և 6 քաղաքներով: Երթուղին ձգվելու է Հայաստանի 4 ամենանշանավոր գագաթներով` Փամբակի, Գեղամայի, Աժդահակի և Խուստուփի, Արփի և Սևան լճերի երկայնքով, Արևիկ և Դիլիջան ազգային պարկերով, ինչպես նաև Ջավախի ջրբաժանով, Ձորագետի կիրճով ու Դեբեդ ձորով: Արշավականները հասնելու են Նորավանք և Տաթև վանք, կտրելու են Եղեգիսի և Արաքսի հովիտները, քայլելու են Արփա և Որոտան գետերով: Երթուղին անցնում է նաև Ստեփանավան, Դիլիջան, Եղեգնաձոր, Ջերմուկ, Սիսիան, Մեղրի քաղաքներով:

Արշավի ավարտին երթուղին հասանելի է լինելու հանրությանը՝ հնարավորություն ստեղծելով ցանկացողների համար սեփական փորձառությամբ զգալու այս շրջադարձային ճանապարհորդությունը, որի ընթացքին կարող եք հետեւել «Տրանսկովկասյան արահետ ասոցիացիա»-ի Facebook-ի և Instagram-ի էջերի միջոցով և կամ փնտրելով հետևյալ հեշթեգերով՝ #transcaucasiantrail #armeniathruhike»,- հայտնում են «Տրանսկովկասյան արահետ Հայաստան» ՀԿ-ից։