Գերմանացի փորձագետները վերլուծել են ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքը․ Գերմանիան նույնպես վատ է պաշտպանված ԱԹՍ-ներից

Լուրեր

14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
Բոլորը

Գերմանիայի պաշտպանական ու ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (GIDS) տվյալների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հազիվ թե ունակ է հաջող կերպով հետ մղել ռազմական անօդաչու թռչող սարքերի գրոհները։ Այս մասին GIDS-ի փորձագետները հայտնել են սեփական հետազոտությունների արդյունքների մասին զեկույցում, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, նրանք վերլուծել են 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքը, երբ Ադրբեջանն ակտիվորեն Հայաստանի դեմ ԱԹՍ-ներ կիրառեց։

Եթե Բունդեսվերը, ենթադրաբար, ստիպված լիներ գործել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ, ապա այն գործնականում ոչ մի հնարավորություն չէր ունենա, նշել է GIDS-ի փորձագետ, ԳԴՀ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Մայքլ Կառլը:

Նրա խոսքով՝ Բունդեսվերն այժմ բավականաչափ ունակ չէ պաշտպանվել այնպիսի սպառազինության տեսակներից, ինչպիսիք են, օրինակ, ԱԹՍ-ները։ Սա կանոնավոր բանակի, ինչպես նաև երկրի ողջ բնակչության համար ԱԹՍ-ների կիրառմամբ հնարավոր ահաբեկչությունների դեպքում մեծ վտանգ է ներկայացնում, նշել է ռազմական փորձագետը՝ հավելելով, որ, օրինակ, սովորական անօդաչու թռչող սարքերը կարող են ձևափոխվել ու վերածրագրավորվել՝ գրոհներ իրականացնելու համար։

Տաթև Ֆռանգյան