Երևանի տրանսպորտային թունելների լուսավորությունն արդիականացվել է
Տնտեսություն
14.06.2021 | 17:17Երևանի տրանսպորտային թունելների արդիականացման ծրագիրը մեկնարկել է 2020 թ., իսկ այս տարի 10 հասցեում փոխարինվել է 400 լուսատու, տեղեկացնում են քաղաքապետարանից: Ծրագրի շնորհիվ առաջին հերթին ապահովվում է երթևեկության անվտանգությունը, երկրորդը՝ էլեկտրաէներգիայի խնայողություն. տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:
«Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանի խոսքով՝ «Մինչև լուսավորության արդիականացումը Հերացուց Սարալանջ տանող թունելի էլեկտրաէներգիայի ծախսը մոտ 25 հազար կՎտ/ժամ էր, գումարային առումով՝ ամիսը մոտ 1 մլն դրամ: Արդիականացումից հետո այդ ծախսը նվազել է՝ հասնելով մոտ 5500 կՎտ/ժամի: Ընդհանուր առմամբ, խնայողությունը կազմում է 60-70, ընդհուպ մինչև 80 տոկոս»: