Մակրոնն ու Էրդողանը բանակցել են Բրյուսելում

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբում այսօր տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում՝ մամուլի համար փակ ձևաչափով։ Տեղեկացվում է նաև, որ Էրդողանի ու Մակրոնի բանակցությունները տևել են 50 րոպե։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է Թուրքիայի առաջնորդի հետ կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել նաև ԼՂ հիմնախնդիրը:

«Մենք խորը տարաձայնություններ ունենք և գիտենք դրանց մասին: Ժամանակ առ ժամանակ ունեցել ենք հակասություններ և ընդունել ենք այդ փաստը: Սակայն, անկախ այդ տարաձայնություններից, մենք միշտ պետք է երկխոսենք: Ես կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների մասին։ Կցանկանայի խոսել Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին»,- ասել էր Մակրոնը:

Տաթև Ֆռանգյան