ՔՈ-ն համերաշխության երթ կանցկացնի առանց կուսակցական դրոշների

Լուրեր

31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
31.07.2026 | 10:22
Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
31.07.2026 | 10:14
Ջոն Սթոունզը` «Ինտերի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 19-ին նախատեսում են մայրաքաղաքում համերաշխության երթ անցկացնել։ Հայտարարությունում ասված է․

«Այս ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի, հայհոյանքն ու ատելությունը դարձել են քարոզարշավն ուղեկցող սովորական դրսևորումներ։ Այս ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության և թշնամանքի մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն և քաղաքական ուժերին։

Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները կարևորում են ներքին ատելության մթնոլորտի վերացումը, իսկ քաղաքական դաշտում ավելի ու ավելի շատ դերակատարներ են որդեգրում այդ ուղերձը։

Հաշվի առնելով, որ խոսքի մակարդակում մենք ունենք լայն կոնսենսուս, ժամանակն է այն դրսևորել գործնականում։

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ են թշնամության այս մթնոլորտին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են կողք-կողքի ապրել ընտրություններից հետո, բոլոր նրանց, ովքեր չեն գնալու և ժողովրդին չեն տանելու եղբայրասպանության, կոչ ենք անում լռության օրը անցկացնել միասին, քայլել երթով բոլոր այն տեղերով, որոնք խորհրդանշում են մեր անխոհեմության պատճառով նահատակված մեր եղբայրների հիշատակը, և տալ միասնական ուղերձ, որ մենք չենք անի ոչինչ, որը դիմացինին կդրդի գնալ անդառնալի ճանապարհով, գնալ դեպի նոր աղետներ։

Այդ օրը մեզնից ոչ մեկը չի կիրառի կուսակցական որևէ սիմվոլ, որևէ կարգախոս կամ ընտրելու կոչ, որը կարող է ընկալվել նախընտրական քարոզչություն»։