Չի կարելի սահմանազատման խնդիր քննարկել, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ և ասում են՝ արի սահմանները գծենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ռազմագերիների հարցի լուծումը միջազգային իրավունքի տիրույթում է. ակնհայտ է, որ մեր արտաքին դիվանագիտական ճակատի ամրացման արդյուքնում ռազմագերիները կարող են վերադարձվել: Այսօր քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

«Ռազմագերիների խնդիրը կարող է արագ լուծվել, եթե երկրի ներսում մենք մեր խնդիրները լուծենք ու արտաքին ճակատում ուժեղանանք»,- նշեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ ռազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում որևէ պարագայում մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի:

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդ խնդիրը վաղ թե ուշ պետք է իրագործվի, սակայն չի կարելի սահմանազատման խնդիր քննարկել այս իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ ու ասում են՝ եկեք սահմանները գծեք:

«Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք ու ասում է՝ դուրս չեմ գալիս, եթե դուք այս թուղթը չստորագրեք։ Այդ թղթի ստորագրման արդյունքում էլ մենք պարտավորություններ ենք ստանձնում, որ հանձնաժողով ստեղծենք, որով պարտավորվում ենք հանձնաժողովի որոշումները կատարենք։ Իսկ թե հանձնաժողովն ինչ է որոշելու, որևէ մեկը չգիտի, և այս իմաստով ինքնաձիգը մեր գլխին դրած պարտադրում են: Սահմանները պետք է գծվեն, հստակեցվեն, բայց չի կարելի անել ռազմական ճանապարհով, սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործն է: Այս իմաստով է, որ Ադրբեջանի արարքը որևէ ձևով չի ընկալվում միջազգային հանրության կողմից»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: