Կվերակառուցվի Գյումրու պատմական թաղամասերից մեկը՝ Սլաբոդկան

Լուրեր

21.07.2026 | 13:33
Տեխնիկական խոտանն օգտագործելով 6.7 մլն դրամ է հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
21.07.2026 | 13:26
Արթուր Գալոյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 13:15
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
21.07.2026 | 13:12
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ Հայհիդրոմետ
21.07.2026 | 13:04
Նիկարագուայի 80-ամյա նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
21.07.2026 | 12:53
Թրամփը 50 տոկոս մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող որոշ ապրանքների համար
21.07.2026 | 12:45
Լամին Յամալը թագով է մասնակցել Իսպանիայի հավաքականի չեմպիոնական շքերթին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:34
Նարեկ Մկրտչյանն ու CEPA-ի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առաջնահերթությունները
21.07.2026 | 12:22
Իրանցիները 14,5 մլն դոլար պարտք են եղել Ծառուկյանին, 2 տարում պետք է վերադարձնեին գումարը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:17
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
21.07.2026 | 12:10
«Արարատցեմենտ»-ում պետությունը կառավարիչ կնշանակի // Ծնվել է Մարմարիկում խեղդված Տիգրանի եղբայրը. ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 12:05
Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» հավանական մրցակիցը տնային խաղերն անցկացնում է Ադրբեջանում
21.07.2026 | 11:55
Անկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար
21.07.2026 | 11:44
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե բերվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 11:41
Ռուսական ուժերը Սումիում հարձակվել են բնակելի շենքի և առևտրի կենտրոնի վրա․ տուժածներ կան
Բոլորը

ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից մշակվում է Գյումրու պատմական կենտրոնի զարգացման ծրագիր, որի մեջ ներառված է նաև Գյումրու Սլաբոդկա թաղամասի փողոցների վերանորոգումը։ Սակայն կոլորիտով ու իր ավանդույթներ ունեցող այս թաղամասի ոչ բոլոր փողոցներ են վերանորոգվելու, ներառված են չորս փողոցներ՝ Հանեսօղլյան փողոցը, Աճեմյան փողոցը, որի վրա գտնվում է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգո» հայտնի ֆիլմի «Վառեմ-մարեմ»-ի շենքը, Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց տանող հատվածը՝ ռուսական «Պլպլան ժամ» ընկած մասը, ինչպես նաև Ջիվանու փողոցի Սլաբոդկա թաղամասում գտնվող հատվածը։

Նշենք, որ Ջիվանու փողոցում է գտնվում նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տունը, գարեջրի գործարանը։

ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ծրագիրը քննարկման վերջնական փուլում է, բայց գրեթե հաստատված է․ այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը։

Գյումրիում քաղաքի զարգացման ծրագրերը թվարկելիս՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ևս հայտարարեց, որ քաղաքի պատմական միջուկի շինարարությունը շարունակվելու է, վերականգնվելու է հայտնի Սլաբոդկա թաղամասը։

«Ծրագիրը գլոբալ է, միայն Սլաբոդկա թաղամասով չէ։ Վեց բաղադրիչ ունի․ ասֆալտապատվելու են նաև Խանջյան, Չայկովսկու փողոցները, Բարեկամության այգու հատվածը»,- տեղեկացրեց Խաչատուր Խնձրցյանը։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրու փողոցաշինական ծրագրերը չեն ընդհատվել, անգամ համավարակի ու պատերազմի ժամանակ էլ շարունակվել են։ Ըստ քաղաքապետի՝ միայն ՎԶԲ ծրագրով 12 կիլոմետր ճանապարհ են վերանորոգում: «Մենք անցած տարվանից ունենք ՎԶԲ ծրագրի 1-ին Տրանշով որոշ փողոցներ, որոնք հիմա վերանորոգում ենք, շուտով կսկսենք ասֆալտապատել։ Այդ փողոցները «Կումայրի» արգելոցի ուղիղ կենտրոնում են՝ Տերյան փողոցից մինչև Գորկի փողոց և Մուսայելյանից մինչև Հաղթանակի պողոտա։ Այդ քառակուսին մենք լրիվ ասֆալտապատում ենք՝ բոլոր ենթակառուցվածքները փոխելով․ ջրամատակարարում, ջրահեռացումը»,- ասաց քաղաքապետը։

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Լիզա Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ժամանակի ականավոր դեմքերն են ապրել այս թաղամասում:

«Տժվժիկ» պատվածքի հեղինակ Ատրպետի առանձնատունն է այստեղ, Յուզբաշովների եկամտաբեր տունը, «Հեղնար աղբյուր» պատմվածքի հեղինակ Մկրտիչ Արմենի առանձնատունը։ Այսինքն՝ այդ հատվածը ևս շատ հետաքրքիր և գրավիչ է զբոսաշրջության առումով։ Սա տուրիզմի զարգացմանը նպաստող է, Գյումրին նոր էջով ներկայացնելու միջոց է»,- ասաց Լիզա Գասպարյանը։

Սլաբոդկա թաղամասում է գտնվում նաև 1837 թվականին Ալեքսանդրապոլ այցելած Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ի և նրա տիկնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի կողմից հիմնադրված կանանց «Օլգյան» վարժարանը, որտեղ հիմա գործում է Գյումրիի թիվ 6-րդ դպրոցը։

Արմիկ Մովսիսյան