Վերջին ամիսներին Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնություն ուղարկելը դադարեցվել է

Լուրեր

31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:22
Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա առաջին 4 ամիսներին ԱՊՀ երկրներից, այդ թվում՝  Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնություն չի ուղարկվել։ Այս մասին տեղեկանում ենք պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Ուսումնասիրելով վերջին տարիների տվյալները՝ պարզ է դառնում, որ 2019 թվականից սկսած էապես կրճատվել է Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը, իսկ նախորդ տարվա սեպտեմբերից առհասարակ դադարել է։

Այսպես․ 2018 թվականին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 1 մլն 606 հազար դոլարի մարդասիրական օգնություն, իսկ 2019 թվականին՝ շուրջ 174 հազար դոլարի։

Այսինքն՝ 2019 թվականին 2018-ի համեմատ Ռուսաստանից ուղարկվող մարդասիրական օգնությունը կրճատվել է 89,2 %-ով։

Իսկ 2020 թվականին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել շուրջ 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն։ Այպիսով՝ 2020 թվականին՝ նախորդ՝ 2019 թվականի համեմատ Ռուսաստանից ստացված մարդասիրական օգնությունը կրկին նվազել է, այս անգամ՝ 42,3 %-ով։

Ուսումնասիրելով 2020 թվականին  վիճակագրական կոմիտեի հրապարակած ամսական տվյալները, արձանագրենք հետևյալը․ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը կազմել է շուրջ 100 հազար դոլար, այնուհետև, հաջորդ ամիսներին կատարված հրապարակումներում այս թիվը չի փոխվել։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսից Ռուսաստանից դադարել են Հայաստան մարդասիրական օգնություն ուղարկել։

Նշենք, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20.5 անգամ ավելացել է Իսպանիայից, 28.5 անգամ՝ Նիդերլանդներից, 5,3 անգամ Ֆիանսիայից, 3,5 անգամ՝ ԱՄՆ-ից, 2,2 անգամ՝ Չինաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը։ 

Factor.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը ստացվում է իրավաբանական անձանց կողմից, որոնց մեջ են մտնում առևտրային (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն) և ոչ առևտրային կազմակերպությունները (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լիարժեք պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)։ 

Անժելա Պողոսյան