Հայաստանի ժողովրդավարությունն են թիրախավորել, ոչ թե Փաշինյանին, Բաբաջանյանին կամ ուրիշին․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
Բոլորը

«Մենք գտնվում ենք գողապետության որջերից մեկում. Արտաշատը հայտնի է շատ ու շատ քրեական պատմություններով, քրեական հեղինակություններով… «Մկները, ձկները, տարատեսակ այլ կենդանիներ ու սողուններ» փորձում են ռեինկարնացիայի ենթարկել իրենց մտադրությունները: Վստահ եմ՝ մեր ժողովրդի կամքը, իմաստնությունն ու վճռականությունը թույլ չի տա, որ օձն իր պորտով, մուկն իր մտադրություններով, իրենց խնամիներով ու բաջանաղներով ոտնձգեն Հայաստանի ապագայի դեմ: Տեսնում ենք, որ այս շրջանակները, անպատիվները, Հայաստանը կեղեքած հանցագործները Հայաստանի ժողովրդավարությունն են թիրախավորել, ոչ թե Փաշինյանին, Բաբաջանյանին կամ ուրիշին»,- այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանը:

«Հայաստանի համար ժողովրդավարությունն իմունիտետ է, դիմադրողունակություն է: Կան շրջանակներ, որոնց Հայաստանը պետք է առանց դիմադրողունակության, որպեսզի գան և հանգիստ նվաճեն, ասպատակեն մեր երկիրը, որպեսզի թշնամու հետ գործակցելով, արտաքին սպառնալոիքներ ստեղծելով՝ գնան հյուսիսներ և օգնություն աղերսեն՝ փոխանակ Հայստանում կենտրոնանալու պաշտպանական կարիքների վրա:

Նորօրյա «նատաշաները»՝ վանեցյանների տեսքով, «մատրյոշկաները»՝ քոչարյանների ու իր նազիր-վեզիրների տեսքով, պետք է դուրս շպրտվեն մեր քաղաքական ներկապնակից»,- ընդգծեց Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ պետք է գնահատականներ տրվեն, որոնք իրերն իրենց տեղը կդնեն. «Եթե Ռ. Քոչարյանը և իր հանցակիցներն այսօր մասնակցում են ընտրություններին, դա ոչ թե նրանց ուժի մասին է խոսում, այլ Ն. Փաշինյանի և նրա կառավարության թուլության մասին: Մենք ույլ չենք տալու, որ այդ թուլությունը շարունակվի: Անելու ենք ամեն ինչ, որ այս հանցագործները սողոսկելու և մեր երկրի առողջացումն ու արդիականացումը խոչընդոտնելու շանս չունենան»:

Մանրամասները՝ տեսանյութում: