Իրանական երկու ռազմանավ առաջին անգամ մտել է Ատլանտյան օվկիանոս

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Իրանական բանակի համակարգողի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտնել է, որ Իրանի երկու ռազմանավեր առաջին անգամ մտել են Ատլանտյան օվկիանոս: Նրա խոսքով՝ հայրենական արտադրության «Մակրան» ուղղաթիռակիրը և «Սահանդ» ականակիրը, որոնք մայիսի 10-ին լքել են Իրանի հյուսիսում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգիստը, հասել են Ատլանտյան օվկիանոս՝ չմտնելով այլ երկրների նավահանգիստներ, գրում է EurAsia Daily-ն։

«Մենք կարծում ենք, որ մեր ներկայությունը միջազգային ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի անքակտելի ռազմավարական իրավունքն է, և մենք կշարունակենք գնալ այդ ճանապարհով նույն վճռականությամբ»,- ասել է նա։

Նավերը կշարունակեն իրենց ընթացքը դեպի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մաս, ինչը կդառնա երկրի ամենաերկար ծովային առաքելությունը, հավելել է նա։

Ի դեպ, արևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ իրանական նավատորմի նշանակման վայրը Վենեսուելան է։ Ավելի վաղ էլ Politico-ն հայտնել է, որ «Ջո Բայդենի վարչակազմը կոչ է անում Վենեսուելային ու Կուբային՝ հետ դարձնել երկու իրանական ռազմանավերը, որոնք, ինչպես ենթադրվում է, զենք են տեղափոխում Կարակասի համար»։

Տաթև Ֆռանգյան