Մի հատվածից գոռում են՝ «հողատու», մյուսից՝ «դավաճան», այդպիսի խորհրդարան եք ուզո՞ւմ. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 14:02
40-ամյա Ռոնալդուի տրանսֆերային արժեքը չի փոխվել
19.12.2025 | 13:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Օրյոլի ջերմաէլեկտրակայանն ու «Տոլյատիազոտ» գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 13:43
Անժամկետ նստացույց են սկսում ֆինանսական զեղծարարություններից տուժածները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 13:37
22 վագոն ադրբեջանական ծագման բենզինը Հայաստան-Վրաստան սահմանն է հատում. Գևորգ Պապոյան
19.12.2025 | 13:30
Փաշինյանը չհերքեց Շիրակի մարզպետի ազատման մասին տեղեկությունը․ Դավիթ Առուշանյանն այս պահին աշխատավայրում է
19.12.2025 | 13:25
Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
19.12.2025 | 13:13
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը թարմացրել է Ուկրաինայում ՌԴ-ի իրականացրած խախտումների վերաբերյալ բանաձևը. ինչպես է քվեարկել ՀՀ-ն
19.12.2025 | 13:05
ՀՖՖ-ն սկսել է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի քվեարկությունը
19.12.2025 | 12:53
Ինչում է ադրբեջանցի դատախազը մեղադրում Ռուբեն Վարդանյանին. մանրամասներ դատական նիստից
19.12.2025 | 12:45
Լավագույն հոդված՝ բնապահպանական թեմաներով․ Factor.am-ն արժանացել է մրցանակի
19.12.2025 | 12:34
Քննիչի անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից․ ՀԿԿ
19.12.2025 | 12:25
Հայտնի է դարձել՝ ինչու Զիդանը չի գլխավորի «Ռեալը»
19.12.2025 | 12:18
ԱՄՆ-ը դադարեցնում է «գրին քարտի» ծրագիրը // Ուկրաինան ԵՄ-ից 90 մլրդ վարկ կստանա․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 12:11
Կեղծ ներդրումային և ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիների ակցիան ՔԿ շենքի մոտ. ՈՒՂԻՂ
19.12.2025 | 12:05
Ուկրաինային 90 մլրդ եվրո կհատկացվի. ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցով
Բոլորը

Պատկերացնո՞ւմ եք խորհրդարան, որի մի հատվածից գոռում են՝ «հողատու», մյուսից՝ «դավաճան». այդպիսի խորհրդարան եք ուզո՞ւմ: Մենք արտահերթ ընտրություններ ենք հայտարարել, որ նման խորհրդարան ձևավորե՞նք… Քաղաքական ուժերը պետք է իրենց տարաձայնությունները մի կողմ դնեն և միավորվեն երկիրն այս վիճակից հանելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Երբ մայիսի 12-ին թուրքերը մտան մեր տարածք և մինչև էսօր դուրս չեն գալիս, մենք ասացինք՝ մենք ամեն ինչ մի կողմ ենք դրել, ասել ենք՝ քանի դեռ թշնամին մեր տարածքում է, եկեք բոլորով թշնամու դեմ պայքարենք, հանենք մեր տարածքից։ Եվ մեր քարոզարշավի հռետորաբանությունը նաև դա ունի իր մեջ։ Թուրքերը Հայաստանի տարածքում նախիր են գողանում, մարդ են գերեվարում, մեր սուվերեն տարածք են մտել, դուրս չեն գալիս, արտգործնախարարություն չունենք, բանակցություններ չկան, էս պայմաններում ճոխությո՞ւն չեն իրար ոչնչացնելու, ոտնատակ տալու, հունիսի 21-ին ժողովրդին հրապարակ հանելու կոչերը»,- նշեց նա։

Ըստ Մարուքյանի՝ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժ 51 տոկոս ձայն չպետք է հավաքի, հակառակ դեպքում իրավիճակը երկրում կսրվի։ «Որ ուժը 51 տոկոս հավաքեց, էն մյուս ուժն ասելու է՝ կեղծվել են ընտրությունները, ժողովրդին հանելու է բերի հրապարակ, ցնցումներ են սկսվելու երկրի ներսում, թուրքերն էլ ժամացույցին նայելով՝ սպասում են, թե երբ է դա տեղի ունենալու»,- նշեց նա։

Մարուքյանի խոսքով՝ եթե խորհրդարանը ձևավորվի իրենց պատկերացրած օրակարգով, որը համերաշխության օրակարգ է, «Լուսավոր Հայաստանը» իր ամբիցիաները մի կողմ կդնի, եթե պետք է, վարչապետի թեկնածու չի առաջադրի։ «Բայց բոլոր ուժերից դուրս պատրաստ ենք վարչապետի թեկնածու ընտրել, որը համազգային հաստատում կունենա, և ձևավորել ազգային համաձայնության կառավարություն։ Մենք ոչ մի ուժի չենք միանալու առանձին վերցված, որ այդ ուժը գա էն մյուս ուժերին ոչնչացնելու։ Մեր օրակարգում դա չկա, կամ բոլոր ուժերով միանում ենք, երկիրն էս վիճակից հանում ենք, կամ տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Որպեսզի այդ երկրորդ փուլը տեղի չունենա, ևս 28 օր երկիրը ցնցումների մեջ չլինի, պետք է ԼՀԿ-ն ժողովրդից լիազորություն ստանա՝ համերաշխության և ազգային միասնության կառավարություն ձևավորելու։ Եթե այս օրակարգը հաղթում է, հունիսի 21-ին ընդդիմություն չենք ունենալու, կարելի է մի երեք տարի չունենալ ընդդիմություն, որովհետև ընդդիմություն պետք է ունենալ նորմալ պայմաններում, իսկ էն պայմաններում, որ երկիրդ գրավելով գալիս են, ընդդիմությունը պետք է իր ներդրումն ունենա այդ ամենում։ Երեք-չորս տարի կարելի է ունենալ ազգային համաձայնության կառավարություն, որ երկիրն էս վիճակից հանի»,- ընդգծեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: