Մակրոնը պատրաստվում է Էրդողանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չնայած Թայիփ Էրդողանի հետ առկա տարակարծություններին՝ երկու երկրների ղեկավարները պետք է շարունակեն կապ պահպանել։ Մակրոնը նաև հայտնել է, որ պատրաստվում է Էրդողանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը, գրում է թուրքական «Անադոլու»-ն։

«Չնայած կան տարակարծություններ, մենք պետք է խոսենք միմյանց հետ ու շարունակենք երկխոսությունը»,- ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում մամլո ասուլիսի ժամանակ։

Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ կցանկանար հանդիպել Էրդողանի հետ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

«Ցանկանում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին»,- հայտարարել է Մակրոնը։

Նա նշել է, որ պատրաստվում է Թուրքիայի նախագահի հետ կարծիքներ փոխանակել Ֆրանսիայում «արմատական իսլամիզմի» դեմ պայքարին, ՆԱՏՕ-ի գործունեությանը, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակներին առնչվող հարցեր։

Մակրոնն ընդգծել է, որ մտադիր է Թուրքիայի նախագահին տեղեկացնել, որ Ֆրանսիայում «արմատական իսլամիզմի» դեմ պայքարը ոչ մի կերպ ուղղված չէ իսլամին՝ հավելելով, որ պատրաստվում է Էրդողանի հետ քննարկել «հնարավոր համագործակցության ոլորտները»։

Տաթև Ֆռանգյան