ԵՊՀ-ի «Սև շենքը» չի վաճառվում, բայց օտարման ենթակա է հարևան ավտոկայանատեղին

Լուրեր

28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԵՊՀ մասնաշենքերից մեկի՝ «Սև շենքի» վաճառքի հարցը քննարկման փուլում է և, որ այդ տարածքում հյուրանոց է կառուցվելու։

Տեղեկության իսկությունը պարզելու համար Factor.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ, որն ասաց՝ ԵՊՀ «Սև շենքի» օտարման մասին խոսք լինել չի կարող, այդպիսի հարց օրակարգում չկա։ Իսկ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում վերահաստատեց՝ «վաճառվում է ոչ թե ԵՊՀ մասնաշենքը, այլ կողքի ավտոկայանատեղին»՝ նշելով, որ դա անընդունելի որոշում է։ «Պետությունը ուզում է օտարել այդ ավտոկայանատեղին և այստեղ բազում հարցեր են առաջանում՝ կոռուպցիոն, պաշտոնական դիրքի չարաշահման և այլնի վերաբերյալ։

Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ հատվածում հյուրանոց են կառուցելու»,- ասաց Էմին-Տերյանը։ Թեև վաճառվող գույքը ԵՊՀ-ին չի պատկանում, սակայն ԵՊՀ մամուլի խոսնակի կարծիքով դրա վաճառքով և հյուրանոցի կառուցմաաբ այլևս հնարավոր չի լինելու մտնել «Սև շենքի» բակ։ «Իմ ունեցած տեղեկություններով՝ համալսարանից ոչ ոք կարծիք չի հարցրել՝ կո՞ղմ է, թե՞ դեմ, նման որոշում կայացնելու իրավասություն ունի՞, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ դա պետք է որոշեր ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, գուցե այդ խորհրդի չլինելը, որը իշխանությունը լուծարման տարավ, կապված է այս պատմության հետ․ ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել, բայց, այնուամենայնիվ, եթե համալսարանը ունենար հոգաբարձուների խորհուրդ՝ որևէ ձևով պետք է արձագանքեր սրան»,- ընդգծեց Էմին-Տերյանը։

Նշենք, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն, ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցմանը, հաստատել էր, որ Աբովյան 52 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման հարցը քննարկման փուլում է: Պ​ետական գույքի կառավարման կոմիտեի գրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Աբովյան 52 հասցեում գտնվող գույքը ներկայաումս հանդիսանում է պետական սեփականություն և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայումս առկա է համապատասխան ներդրումային ծրագրի համաձայն՝ նշված գույքը ձեռք բերելու առաջարկ և գույքն օտարման ներկայացնելու հարցը գտնվում է քննարկման փուլում շահագրգիռ մարմինների հետ, որի ավարտից հետո միայն կհստակեցվի գույքի օտարման նպատակահարմարությունը»։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի դեկտեմբերին բավարարել էր «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար, ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանի հայցադիմումը և անվավեր ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը, դադարեցրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները:

Արփի Հակոբյան