Պսակին գնահատել է Բայդենի խոսքերի ազդեցությունը Պուտինի մասին՝ երկու նախագահների հանդիպմանն ընդառաջ

Լուրեր

17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
Բոլորը

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անկեղծ կլինի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ: Ճեպազրույցի սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղարը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե երկու երկրների նախագահների հանդիպումը  արդյոք «անհարմար» չի՞ լինի Բայդենի սկանդալային հարցազրույցից հետո:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք նա Պուտինին համարում է «մարդասպան»: Նա նաև սպառնացել էր Մոսկվային  ԱՄՆ ընտրություններին խառնվելու համար: Ի պատասխան ՝ Ռուսաստանի նախագահը քաջառողջություն է մաղթել իր ամերիկացի գործընկերոջը:

«Նախագահը (Ջո Բայդենը – խմբ.) երկար ժամանակ է, ինչ ճանաչում է նախագահին (Վլադիմիր Պուտինին – խմբ.): Նա երբեք հետ չի վարանել արտահայտելու իր մտահոգությունները, երբ նրանց (Ռուսաստան. – խմբ.) վարքագիծը չի համապատասխանել ժողովրդավարական արժեքներին: Եվ նա, անկասկած, անկեղծ կլինի այս և առաջիկա հանդիպումներին»,- ասել է Պսակին:

Պսակին միաժամանակ շեշտել է, որ խոսքը բարեկամության ու վստահության մասին չէ: