ՌԴ ու Թուրքիայի ԱԳ փոխնախարարները պայմանավորվել են շարունակել Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման աշխատանքները

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Մոսկվայում հունիսի 8-ին Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ։ Թուրքական կողմից մասնակցել է   Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ս․Օնալը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Ս․ Վերիշինը, Ա․ Գրուշկոն ու Ա․ Ռուդենկոն։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից։

Կողմերը քննարկել են սիրիական, Լեռնային Ղարաբաղի, պաղեստինա-իսրայելական և այլ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման ասպեկտները՝  միջազգային նորմերի և ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերի հիման վրա։  Մտքերի փոխանակում է տեղի ունեցել հակամարտության գոտիներում լարվածության օջախները վերացնելու, հրադադարի կայուն ռեժիմները պահպանելու, ինչպես նաև մարդասիրական օգնության և փախստականների վերադարձի հարցերի լուծումը՝ բազմակողմ հարթակներում ջանքերի համադրման միջոցով։

«Անդրկովկասում, Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակի քննարկման համատեքստում հայտարարվել է փոխադարձ դիրքորոշում՝ ջանքերի հետագա համակարգման համար՝ ի շահ այդ տարածաշրջաններում խաղաղության և կայունության ամրապնդման։ Բարձր գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և այլ ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան