Մարդկանց հրամցվում է կեղծ օրակարգ․ անայլընտրանքային հնարավորություն՝ ընտրելու նախկինների և ներկաների միջև․ Տիգրան Ուրիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք երրորդ օրն ենք մտնում քարոզարշավի, բայց իրականում այս սկսվել է շատ ավելի վաղ, և երկրում ստեղծել է տպավորություն, որ հասարակությանը, ժողովրդին հրամցվում է հիմնականում մեկ օրակարգ` իմ խորին համոզմամբ, չափազանց կեղծ օրակարգ, այն է` իբրև թե անայլընտրանքային հնարավորություն` ընտրելու նախկինների և ներկաների միջև»,- այսօր հրավիրվածասուլիսում այս մասին նշեց  «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:

«Ուզում եմ յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել նրա համար, որ ընտրելու պատրաստ, առհասարակ հասարակության մեջ գերակայող թվով այն քաղաքացիները, որոնք կարծես թե չեն կողմնորոշվել, գիտակցեն, որ ունեն հնարավորություն ընտրելու, չհուսալքվելու, չհիասթափվելու այս իբր անայլընտրանքային իրավիճակից դուրս գալու:

Մեղմ ասած, հայհոյանքային բնույթի փոխհրաձգային քարոզարշավի ընթացքում քաղաքացիներն ունեն հնարավորություն ընտրելու ծրագրեր, ուշադրություն դարձնելու առաջարկներին և ընտրելու մարդկանց, որոնք ներկայացնում են այդ ծրագրերն ու առաջարկները»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: