Եվրամիությունը հուլիսի 1-ից սկսում է կիրառել միասնական ներքին քովիդային անձնագիր

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Եվրամիությունը հուլիսի 1-ից սկսում է կիրառել միասնական ներքին քովիդային անձնագիր, որը պարտադիր չէ, սակայն ցանկալի գործիք է, որով ԵՄ-ն հույս ունի փրկել ամառն ու վերադարձնել աշխարհի խոշորագույն քաղաքական միության անդամ 27 երկրների 450 միլիոն քաղաքացիների տեղաշարժման ազատությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թվային քովիդային վկայականը, ինչպես այն պաշտոնապես կոչվում է, միասնական կլինի ԵՄ անդամ բոլոր երկրների համար, որը կհաստատի պատվաստման փաստը, բացասական ՊՇՌ թեստը կամ վերջերս հիվանդությունից ապաքինումը, որը հաստատված է հիվանդության օրերին արված ՊՇՌ թեստով։

Դրա նպատակն է՝ խուսափել անցած ամռանը գրանցված քաոսից, երբ ԵՄ երկրներից յուրաքանչյուրը սահմանեց սեփական կանոնները, որոնք փաստացիորեն կասեցրին Շենգենի ազատությունը՝ Եվրոպայում և հարակից տարածքում առանց սահմանային տարածքի մասին համաձայնագրերը:

«Քովիդային սերտիֆիկատը Շենգենի վերածննդի խորհրդանիշն է։ Մեր ուղերձն է՝ եվրոպացիներին վերադարձնել վստահությունը և նախկինի նման ապրելու ցանկությունը, խորը շնչել ազատ տեղաշարժման օդը, որը մենք այնքան փայփայում ենք և որին այնքան կարոտել ենք»,- ասել է Եվրախորհրդարանի կոմիտեի ղեկավար Խուան Ֆերնանդո Լոպես Ագիլարը:

Տաթև Ֆռանգյան