Կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ սահմանի նախկին դիրքեր, բանակցություններ սկսել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Լուրեր

21.07.2026 | 14:48
Գերմանիայի նախագահն Ալիևի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը
21.07.2026 | 14:42
Անահիտ Մանասյանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքների խնդիրները
21.07.2026 | 14:35
Հայտնի է՝ որ ակումբի ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլերը խփել ԱԱ-2026-ում
21.07.2026 | 14:34
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
21.07.2026 | 14:33
Իրանը հայտարարել է Բահրեյնի ավիաբազայի ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին
21.07.2026 | 14:24
Բաքվից հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրման հեռավորությունն ու ծախսերը
21.07.2026 | 14:16
Հայտնի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը հրաժարվել է զբաղեցնել Հունգարիայի նախագահի պաշտոնը
21.07.2026 | 14:07
Վայոց ձորում բազալտի ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
21.07.2026 | 13:59
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է ավելի քան 380 բեռնատար ծիրան․ Պապոյանն անդրադարձել է ապատեղեկատվությանը
21.07.2026 | 13:50
ՀԴԲ ղեկավար Քեշ Պատելը ծրագրում է հոկտեմբերին Ռուսաստան այցելել
21.07.2026 | 13:47
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել
21.07.2026 | 13:41
PKK-ն հայտարարել է, որ խաղաղության գործընթացում օրենսդրությամբ պետք է ապահովվի Օջալանի և մյուս բարձրաստիճան ղեկավարների ազատ արձակումը
21.07.2026 | 13:33
Տեխնիկական խոտանն օգտագործելով 6.7 մլն դրամ է հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
21.07.2026 | 13:26
Արթուր Գալոյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 13:15
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, որը տարածաշրջանային այցով Ադրբեջանում է, տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մասնակցել կլոր սեղանի։ Այս մասին տեղեկանում ենք Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից։

Ռիքերը խոսել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններից, անդրադարձ կատարել նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու Արցախյան հակամարտությանը։

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ՝ ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինծառայողների ձերբակալմամբ ու վերջերս ականի վրա պայթելու հետևանքով երկու լրագրողների մահվամբ։ Շատ կյանքեր կորսվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունում, և մենք անհանգստացած ենք, որ իրավիճակը սահմանին կարող է սրվել։ Մենք կոչ ենք անում կողմերին՝ արագ կարգավորել այդ միջադեպերը։ Միացյալ Նահանգները Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի՝ չսահմանազատված հատվածում ցանկացած քայլ համարում է սադրիչ։ Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանի դեմարկացիայի հարցում ու կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ իրենց նախկին դիրքերին, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման հասնելու համար։

«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու համար։ Բայց միայն հակամարտության խաղաղ կարգավորմամբ Հարավային Կովկասի ժողովուրդները կարող են իրականում ծաղկել ու բարգավաճել»,- ասել է Ֆիլիպ Ռիքերը։

Էմմա Չոբանյան