Եթե հրաժարվեցինք եվրոպական վեկտորից, կնշանակի՝ մենք պարտվում ենք․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, 12 օրից խորհրդարանական ընտրություններ են, արդեն հասկացե՞լ եք՝ ընտրողներն ի՞նչ տրամադրություններ ունեն, մարդիկ ճգնաժամի կամ խնդիրների լուծումը տեսնո՞ւմ են այս ընտրությունների միջոցով։ 

-Սրանք տարօրինակ ընտրություններ են, չնայած այս ճգնաժամի և «իդեալական փոթորկի» միջով անցած վիճակում ենք, բայց սրանք իրականում առաջին ընտրություններն են Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում, որոնք կարող են հավակնել ամբողջական սպեկտորի ներկայացմամբ, և որոնք իրականում հնարավորություն են տալիս ընտրել այն ուժին, որին ուզում ես՝ առանց գերբացասական կամ գերդրական էմոցիաների։ Նախորդ ընտրությունները ևս ազատ էին, ճնշված չէին, բայց մենք ունեինք էյֆորիկ էմոցիաներ հասարակության մեջ, որը բերեց արդյունքի։

-Կհիշե՞ք համապետական մի ընտրություն, որի արդյունքները լինեին այնքան անկանխատեսելի, որքան այս դեպքում։ Թե՞ Դուք այսօրվանից կանխատեսում եք ընտրությունների արդյունքները։

-Ո՛չ, չէի պատկերացնի։ Դա կապված է «իդեալական փոթորկի» հետ։ Մեզ մոտ եղավ հեղափոխություն, մեկ տարվա ընթացքում փորձեցին արմատական փոփոխություններ իրականացնել, ընդհուպ մինչև սահմանադրական։ Այսինքն՝ հասանք այն փուլին, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ սկսվեց, այնուհետև դա կասեցվեց, սկսվեց համաճարակը, որը տևեց ինչ-որ ժամանակ, այնուհետ՝ եկավ մեկ պատերազմական վիճակ և երկու ամբողջական պատերազմ։ Սա այնպիսի իրավիճակ է, որը մինչ այդ կուտակված էլեկտորալ կամ քաղաքական փորձը «փչեց», զրոյացվեց, նորից պիտի կառուցվի։ Մենք այսպիսի «իդեալական փոթորիկ» չէինք ունեցել։

-Սա դրակա՞ն գործոն է քաղաքական դաշտի համար, թե՝ ոչ։

-Սա հնարավորություն է քաղաքական դաշտի համար։ Ես մտածում եմ, որ որոշ քաղաքական ուժեր կգնան պատմության գիրկը, որոշները կառաջանան և նոր թափ կհավաքեն՝ անկախ հավաքած տոկոսներից։ Քիչ հնարավոր է, որ փոփոխության չենթարկվեն, դա կնշանակի՝ իրենք քաղաքական ուժ չեն։

-Տեղեկատվական տոտալ պայքարը, ավելի ճիշտ՝ ֆեյքնյուզը ի՞նչ դերակատարություն ունի այս ընտրապայքարում, հատկապես՝ երբ կա պատերազմական իրավիճակ։

-Կարող է ունենալ այն ազդեցությունը, ինչպես ցանկացած պրոպագանդան։ Ֆեյքյուզը կեղտոտ տեխնոլոգիա է՝ սև փիար, դրանք նույն «փազլի» կտորն են։ Պետք է զգույշ լինել, պետք է դրանից չօգտվել։ Ամենաառողջ բանականությունը պահպանվում է, եթե մաքրում ես սոցցանցի հոսքերը։ Եթե կարդում ես ֆեյքնյուզ՝ «Ադրբեջանը երեք անգամ մտավ Երևան, դուրս եկավ», այդ ֆեյքնյուզը ստեղծում է տրամադրություն։ Եթե կա տրամադրություն, ինքը խորացնում է։ Դու կարող ես դրանով ստեղծել հակավարկանիշ որևէ ուժ, բայց դա սպառում է լսողին։

-Նկատեցի՞ք՝ ընտրությունից հենց մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանն ուժեր մտցրեց Հայաստանի տարածք։

-Այո՛, իհարկե, որովհետև սրանք իրենց համար շատ կարևոր ընտրություններ են, որովհետև եթե մենք ամբողջությամբ հրաժարվենք եվրոպական վեկտորից, դա կնշանակի, որ մենք դուրս ենք գալիս Մինսկի խմբի ֆորմատից և ամբողջությամբ պարտվում ենք։ Ցիկլը կրկնվում է։ 1920 թվականին ռուս-թուրքական ճնշման տակ այն ժամանակ Հայաստանը տրոհեցին, կտրտեցին և կիսեցին իրար մեջ, նույն բանը հիմա են անում։ Ուղղակի սա հիմա ընդունված չէ, չգիտեմ՝ ինչու չեն սա ասում, բայց վտանգը հիմա ավելի մեծ է։ Իրենք չեն հասկանում, որ բերում են Հայաստանի հերթական բոլշևիկացումը։ Սա պետականության հերթական կորուստ է, եթե դուրս չեկանք այս մռայլ շղթայից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան