Անվտանգային համակարգ պետք է ստեղծել, ոչ թե վերակենդանացնել. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:22
Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովրդավարական բևեռը նախընտրական ծրագրում առաջ է քաշում հարցը, որ Հայաստանը պետք է հրաժարվի ՀԱՊԿ-ից և դիմի ԱՄՆ-ին՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ԱԺԲ անդամ Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ մեր անվտանգության համակարգի միջուկը հայ-ռուսական հարաբերություններն են ու դրանից ածանցվող ՀԱՊԿ-ը. «Մենք տարիներ ի վեր ասում էինք, որ դրանք այլևս չեն աշխատում, որովհետև կարող է անվտանգության համակարգ գործել, եթե կա շահերի ընդհանրություն։ Ռուսաստանի և Հայաստանի շահերը հակոտնյա են, և պատերազմը դա ցույց տվեց, որ մենք մեր դաշնակիցներից ոչ միայն աջակցություն չստացանք, այլ ընդհակառակը։ Հետևաբար, անվտանգության նոր համակարգ պետք է ստեղծվի, ոչ թե վերակենդանացվի»:

ԱԺԲ-ն առաջարկում է, որ Հայաստանը դիմի ԱՄՆ-ին՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու համար։ «Մենք մեր չափով այդ հարցերը քննարկում ենք ԱՄՆ հետ, եթե խորհրդարանում ունենանք մեծամասնություն, շատ ավելի լուրջ կարող ենք քննարկել այդ հարցը։ Միակ փրկությունը այսօր սա է։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար Թուրքիան և Ադրբեջանը շատ ավելի կարևոր երկրներ են, այսինքն՝ հանուն հայերի իրենք թուրքերի հետ հարաբերություն չեն փչացնի»,- նշեց Պապյանը՝ հավելելովՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակն ունի տարբեր դրսևորումներ՝ սկսած քաղաքական երկխոսությունից, համագործակցությունից, մինչև ռազմական ներկայություն։

Մանրամասները՝ տեսանյութում: