ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի իրավապահների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և իրավապահ բոլոր մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ  մարզի դատախազությունում անցկացրել խորհրդակցություն՝ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հատկապես այս փուլում խիստ կարևոր է օրենքով սահմանված կարգով, առանց հանցավոր միջադեպերի, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ քարոզարշավի պատշաճ  ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքի մարզում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները:

Ըստ գլխավոր դատախազի՝ մարզի իրավապահ մարմինները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու համար ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ բնույթի միջամտություն, ներգործություն՝ ինչպես պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, անհատների անձնական հեղինակությունների գործադրման, այնպես էլ մասնավոր, արտադրական կամ այլ կազմակերպություններում,  ՍՊԸ-ներում աշխատակիցներին որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկելուն հարկադրելու տեսքով: Նման դեպքերում անմիջապես պետք է գործադրվի նաև քրեադատավարական գործիքակազմը և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի տրվի իրավական գնահատական:

Գլխավոր դատախազը Սյունիքի մարզի իրավապահներին ևս զգուշացրել է քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջը անվերապահորեն պահպանելու անհրաժեշտության, այն խախտելու, իրենց իրավասություններից դուրս որևէ ապօրինի գործընթացի մեջ ներքաշվելու իրավական հետևանքների անխուսափելիության մասին: Նման դրսևորումները Արթուր Դավթյանի գնահատմամբ աններելի են և չպետք է թույլ տալ ընտրական հանցագործությունների դեմ պայքարում լիակատար անաչառություն պահպանելու, իրենց գործառույթների կատարման մեջ իրավապահ մարմինների ազնվության և օրինահենության հանդեպ հանրության վստահության խաթարում:

Այս համատեքստում խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների օրինական ընթացքի ապահովմանն ուղղված իրավապահ մարմինների փոխգործակցության կառուցակարգերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր, գլխավոր դատախազի կոմղից տրվել են կոնկրետ հանձնարարականներ: