Բելառուսն ընդլայնում է Ադրբեջանի հետ ագրարային ոլորտում համագործակցությունը

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսն ընդլայնում է ագրարային ոլորտում Ադրբեջանի ու Տաջիկստանի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի գյուղատնտեսության ու սննդի նախարար Իվան Կրուպենկոն, հայտնում է «Sputnik»-ի ադրբեջանական ծառայությունը։

«Անցած տարին դժվարին է եղել համաճարակի պատճառով, բայց մենք հաղթահարեցինք այն, կատարեցինք մեր առաքումներն և լավ կողմից ներկայացանք մատակարարներին: Այսօր մենք ունենք նոր պայմանագրեր, և դրանք ավելանում են: Օրինակ, Ադրբեջանի ներկայացուցիչները հետաքրքրված էին մեր գյուղական, արդյունաբերական տարածքների վերականգնմամբ և զարգացմամբ, սոցիալական միջավայրի ստեղծմամբ, գյուղատնտեսական քաղաքներում սոցիալական օբյեկտների կառուցմամբ: Կարծում եմ, որ մենք կունենանք երկար և բեղմնավոր համագործակցություն։

Նախարարի խոսքով՝ Տաջիկստանում ստեղծվել է բելառուսական տրակտորների և «Գոմսելմաշ» կոմբայնների համատեղ արտադրություն: Վերջերս այս երկրից աշխատանքային խումբ էր այցելել Բելառուս և նախատեսվում է ընդլայնել համատեղ արտադրության գիծը։

Ավելի վաղ Բելառուսի շինարարության և ճարտարապետության նախարարության մամուլի քարտուղար Վադիմ Կրիվեցկին հայտնել էր, որ նախարարությունը պատրաստվում է Ղարաբաղում գյուղատնտեսական քաղաքներ կառուցել:

«Դա կլինի տարածքի համապարփակ զարգացում: Այս պահի դրությամբ կոնկրետ որևէ բան չկա, կա քննարկում: Քանի որ սա Բելառուսի և Ադրբեջանի համագործակցության նոր ճյուղ է, պետք է հասկանալ, որ այն պետք է շահավետ լինի երկու կողմերի համար»,- շեշտել է նա՝ ավելացնելով, որ առայժմ անհնար է ասել, որ Ղարաբաղում ագրո-քաղաքները կկառուցվեն բելառուսական ստանդարտ նախագծերի համաձայն:

Տաթև Ֆռանգյան