Չեմ փոշմանում, որ Խաչատուր Սուքիասյանին քննադատել եմ. դա իմ գնահատականն է եղել. Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների անձանց հարցի լուծման գործում, կստեղծվի հնարավորություն քաղաքացիների համար տվյալների փոխանակման
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
Բոլորը

«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- այս մասին այսօր լրագրողներ հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտնվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում:

«Որոշումը կայացրել է մեր կուսակցության քաղաքական ղեկավարությունը, և ես, որպես կարգապահ կուսակցական, պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորն անդրադարձավ դիտարկմանը, որ 2019-ին քննադատել է Խաչատուր Սուքիասյանին՝ ասելով. «Խաչատուր Սուքիասյանը 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նեղվում է, թե գործարանն իրենից խլել են»: «Դա ասվել է տվյալ ժամանակին՝ այդ օրերի իրողություններին համապատասխան: Ես չեմ կարծում, թե դա պետք է հիմք հանդիսանար, որ արգելվեր Սուքիասյանին ՔՊ ցուցակում ընդգրկելը, կամ ես հիմա պետք է հանդես գայի ընդդիմադիր կեցվածքով՝ նրա՝ մեր ընտրացուցակում հայտնվելու համար: Ես քննադատական խոսք եմ ասել՝ այդ իրավիճակին համապատասխան, ոչ ավելին»:

Դիտարկմանը, որ Աղազարյանը կոշտ քննադատությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ Սուքիասյանը հարստահարել է իր ընտանիքին և խոչընդոտել իր գործունեությունը, Աղազարյանը նշեց, որ դա վերաբերում էր 2000-ականներին. «Հայաստանում բիզնես աշխարհի գործելաոճն ընդհանրապես այդպիսին էր: Ես պարտք ունեի՝ բավականին մեծ գումար, և այդ խնդիրներն, այսպես թե այնպես, լուծեցինք: Հիմա հույս ունեմ՝ մեր համագործակցությունը կնպաստի, որ ժամանակին իմ կրած վնասները ինչ-որ ձևով փոխհատուցվեն»:

Հարցին, թե չի՞ փոշմանում, որ ժամանակին քննադատել է Սուքիասյանին, Աղազարյանը պատասխանեց. Բոլորովին, չկա որևէ բանիմ կյանքում, որ ժամանկին արել եմ, կամ ասել եմ, և փոշմանեմ: Իհարկե չեմ փոշմանել, դա իմ գնահատականն է եղել… Այն ինչ-որ եղել է, չի կարելի համարել չեղած»:

Մանրամասները՝ տեսանյութում: