ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Մեզ տանում են քաղաքացիական լարվածության, այդ ժամանակ ավելի թանկ կվճարենք, քան պատերազմին. Դավիթ Ամալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30.06.2026 | 14:17
Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:05
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈԻՂԻՂ
30.06.2026 | 14:03
Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
30.06.2026 | 13:54
ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա կարգավորումը տարածաշրջանում համագործակցության ընդլայնման հեռանկարներ են ստեղծում․ Պապուաշվիլի
30.06.2026 | 13:43
Այսօրվանից Ռուսաստան մեկնելիս  RuID համակարգում գրանցվելը պարտադիր է. ՌԴ միգրացիոն լաբիրինթոսի ուղեցույց՝ օտարերկրացիների համար
30.06.2026 | 13:34
Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կմեկնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:25
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
30.06.2026 | 13:16
Տաքսու վարորդներն ու բոլոր գրանցված աշխատողները հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:10
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը՝ ընկերության դիմումի հիման վրա
30.06.2026 | 12:56
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային․ ՊՆ ղեկավար
30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների խնդրի լուծման գործում․ քաղաքացիների համար տվյալների փոխանակման հնարավորություն կստեղծվի
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
Բոլորը

«Աշխատում եմ ռեստորանում, նայում եմ՝ այնքան անհոգ են պարում ոմանք… Ինքս որդուս մահից մեկ ամիս անց մասնակցել եմ հարսանիքի, այդ ամենը նորմալ է, բայց ես այսօր ժպիտի ու թախիծի կոնտրաստ չեմ տեսնում»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին զոհվեց 44-օրյա պատերազմում:

Դավիթ Ամալյանի խոսքով՝ ոչ բոլորն են գիտակցում, թե մեզ հետ ինչ է կատարվել: Երգահանը շեշտում է՝ այն, ինչ կորցրել ենք պատերազմում, միայն մեր տղաները չեն, միայն տարածքները չեն:

«Մենք իրար հանդեպ սերը կորցրինք: Հիմա մեզ տանում են քաղաքացիական լարվածության: Ովքեր «հոգեդարձ» չեն եղել, թող լինեն, հակառակ դեպքում՝ ավելի թանկ կվճարենք, քան պատերազմին. մենք ուղղակի պետություն կկորցնենք: Եթե Աստված չանի՝ հայը հայի դեմ ելնի, ոչ մի պետություն չի կարող դրա դեմն առնել: Ընտրություն կլինի, տեսեք՝ ումից է «մարդու հոտ» գալիս, նրան ընտրեք, չտրվեք սադրանքների, իրար վնաս չտաք: Սարսափելի կլինի, եթե հասնենք դրան, իսկ ոմանց նպատակը դա է»,- ասում է Ամալյանը:

Ըստ նրա՝ մեր պարտության պատճառն առաջնորդի բացակայությունն է եղել. «Հրամանատարների մեջ էլ եղել են հանճարեղներ, բայց գլուխ էր պետք, որը կհամախմբեր բոլորին: Մենք մեր պարտության հետ պետք է անկեղծ լինենք, անկեղծ չեղանք մեր հաղթանակի հետ ու կորցրինք: Հաղթանակը հիմա մեզ չի հավատում, ասում է՝ փոխանակ ինձ հաց տան, վրաս փայլեր ու աստղեր են կախում: Տղերքին փառք պետք չէ. հավերժության մեջ ի՞նչ փառք: Փառասիրությունն ու անհատապաշտությունը մեր հասարակությանը բերեց այս օրվան: Շատ ենք պարփակվել որովայնատիպ մտածելակերպի, նյութապաշտության մեջ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան