Հանրային քննարկման է դրվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի նախագիծը. ԿԳՄՍՆ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Կարգը մշակել է ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազային կենտրոնը` տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվողներին և հետազոտողներին լայն ու բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը` ԿԿՏՀ-ն, փաստահեն քաղաքականության մշակման և իրականացման անընդհատ զարգացող և թարմացվող կարևոր գործիք է։ Այն հնարավորություն է տալիս կրթության ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել` կարևորելով հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Նախագծի վերաբերյալ շահագրգիռ կառույցները, կազմակերպություններն ու հետաքրքրված քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև 2021 թ. հունիսի 17-ը:

Անահատական տվյալների պաշտպանությունը ԿԿՏ համակարգում

Նախագծով սահմանվում է, որ ԿԿՏՀ–ում կընդգրկվեն ՀՀ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից։ Անձնական տվյալները ԿԿՏՀ համակարգում հավաքագրվում, մշակվում և պահվում են՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։

Ողջ տեղեկատվությունը պահվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կենտրոնական հանգույցի սերվերների վրա, որից օգտվելու ընթացակարգը սահմանվում է օրենսդրությամբ: ԿԿՏՀ վարումն իրականացնում է ԿՏԱԿ-ը, որը հանդիսանում է համակարգի գլխավոր ադմինիստրատորը։
Տվյալների մուտքագրումը և խմբագրումն իրականացնում են ուսումնական հաստատությունները` յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ անհրաժեշտության՝ մուտքագրված տվյալների մեջ փոփոխությունը կատարվում է 5-օրյա ժամկետում:

Որպես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մասնակից՝ ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը տիրապետում է ուսումնական բոլոր հաստատությունների մասին ողջ տեղեկատվությանը։ Պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու և Երևանի քաղաքապետարանը ստանում են իրենց ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների մասին ողջ տեղեկատվությունը:
Պետական կառավարման մարմինները տեղեկատվություն ստանում են՝ 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան։

ԿԿՏ համակարգի կառուցվածքը

ԿԿՏ համակարգի կառուցվածքում ներառված են նախադպրոցական կրթության, դպրոցների, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի կառավարման տեղեկատվական, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգերը։

Նախագծով սահմանվում է, որ ՀՀ կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը կատարվում է տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և դրանք էլեկտրոնային միասնական համակարգում հրապարակելու միջոցով:

Կրթության ոլորտի թվայնացում

Վերջին տարիներին կրթության ոլորտում թվայնացման ուղղությամբ նկատելի աշխատանք է կատարվել: Արդեն իսկ թվայնացված են սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման և մի շարք այլ գործընթացներ` մասնակի և ամբողջական բաղադրիչներով: Այժմ ընթացքի մեջ է ավարտական վկայականների՝ ատեստատների տրամադրման գործընթացի թվայնացումը»,- ասված է հաղորդագրությունում: