ԱՀԿ-ում չեն բացառել կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու հնարավորությունը, որոնց վրա չեն ազդի առկա պատվաստանյութերը
Քաղաքականություն
03.06.2021 | 18:14Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) չեն բացառել կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու հնարավորությունը, որոնց վրա չեն ազդի առկա պատվաստանյութերը։ Այս մասին հայտնում է Sky news-ը։
Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ հատուկ բանագնաց, դոկտոր Դևիդ Նաբարոյի խոսքով՝ այս պահի դրությամբ գործող պատվաստանյութերին դիմացկուն հիվանդության շտամեր չեն հայտնաբերվել։ «Սակայն դրանք, վաղ թե ուշ, ի հայտ կգան»,- նշել է Նաբարոն։