ՌԴ-ում «օտարերկրյա գործակալ» հայտարարված լրատվականներից մեկը դադարեցնում է իր գործունեությունը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուսական VTimes հրատարակչությունը, որը ստեղծվել էր 2020 թվականի հուլիսի վերջին «Վեդոմոստի»-ից աշխատանքից ազատված լրագրողների կողմից, հունիսի 12-ից կդադարեցնի իր աշխատանքը։ Այս մասին հունիսի 3-ին իր կայքէջում հայտնել է հրատարակչությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սույն որոշումը կայացվել է, քանի որ ՌԴ Արդարադատության նախարարությունը հրատարակչությունը ներառել է «օտարերկրյա գործակալների ցուցակում»։ Լրագրողները նշում են, որ այնքան էլ չեն վախենում քրեական հետապնդումներից։

««Օտարերկրյա գործակալ» պիտակը փլուզեց VTimes-ի բիզնես-մոդելը, իսկ մենք այս հրատարակչությունը ստեղծել էինք հենց որպես բիզնես։ Գովազդատուներն ու գործընկերները չեն հասկանում, թե ինչպես է պետք համագործակցել «օտարերկրյա գործակալի» հետ, և մենք չենք կարող նրանց դրա համար քննադատել»,- համոզված են հրատարակչությունում։

Բացի այդ, հրատարակչության ղեկավարի խոսքով, պաշտոնյաների, գործարարների ու վերլուծաբանների մեծ մասը վախենում է մեկնաբանություն տալ VTimes-ին՝ իր կարգավիճակի պատճառով։

 

Տաթև Ֆռանգյան