Ինչու ԱԳ փոխնախարարները չեն ներկայացել Կառավարության նիստին․ պարզաբանում

Լուրեր

30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստին ԱԳ նախարարությունից որևէ ներկայացուցիչ չի մասնակցել։ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, հիշեցնենք, ազատվել է պաշտոնից, իսկ փոխնախարարների բացակայության պատճառը վերջինների զբաղվածությունն է եղել։ Այս մասին Factor.am-ին ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը։

«Փոխնախարարներից մեկը գտնվում է գործուղման մեջ, մյուսները կարևոր աշխատանքային հանդիպումներ ունեին»,- նշեց նա։

Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 27-ին, մի քանի օր անց աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, ապա՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Դրանից հետո մամուլը գրեց, թե ԱԳ նախարարի մյուս տեղակալները ևս աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։ Մեզ հետ զրույցում Սերոբ Բեջանյանը, սակայն, ասաց, որ բոլոր փոխարտգործնախարարներն այս պահի դրությամբ կատարում են իրենց պարտականությունները։

Հստակեցնող հարցին՝ նրանք աշխատանքից ազատման դիմումներ չե՞ն գրել, լրատվության պետն արձագանքեց․ «Դրանք տարբեր հարցեր են»։

Երեկ լուրեր տարածվեցին նաև, որ ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ։

ԱԳՆ-ից Factor.am-ին հայտնեցին, որ նման հրաման չկա։

«Աննա Նաղդալյանը ԱԳ նախարարության դիվանագետներից է, շարունակում է մնալ ՀՀ դիվանագետ՝ ԱԳՆ համակարգում։ Նա աշխատելու է դիվանագիտական կորպուսում, բայց թե ինչ պաշտոնում, երբ, ինչպես՝ կտեղեկանաք գրավոր հարցումով»,- նշեցին ԱԳՆ-ից։

Արփի Հակոբյան