Ամերիաբանկը հայտարարում է բանկային քարտերի դիզայնի մրցույթ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ամերիաբանկը հայտարարում է վճարային քարտերի դիզայնի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ թե՛ անհատները, թե՛ ընկերությունները:

Մրցույթը կանցկացվի «Քո ձեռագիրը բոլորիս ձեռքում» խորագրի ներքո՝ հնարավորություն տալով նկարիչներին և դիզայներներին դրսևորելու իրենց հմտությունները, ստեղծելու քարտ, որը յուրաքանչյուրը կցանկանա ունենալ իր դրամապանակում:

Ներկայացված դիզայնը պետք է ստեղծվի բանկի կողմից տրամադրված նախատիպի և պահանջների հիման վրա: Հարկավոր է տրամադրել դիզայնի ադապտացիա 3 դասի քարտատեսակների համար` Classic/Standard, Gold և Platinum:

Մրցույթի մասնակիցները պետք է ուղարկեն դիզայնի իրենց տարբերակը/ները [email protected] էլ. փոստով ս.թ. հունիսի 2-ին` Երևանի ժամանակով 12:00-ից մինչև ս.թ. հունիսի 18-ը` Երևանի ժամանակով 18:00 ներառյալ:

Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով: Մրցույթի մասնակցությունն անվճար է։

Մրցանակային ֆոնդ

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի և ֆեյսբուքյան լայքերի քվեարկության արդյունքում առավելագույն ձայները ստացած լավագույն դիզայնը, կարժանանա 1 մլն ՀՀԴ մրցանակի (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ֆեյսբուքի լայքերով առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀԴ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀԴ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ամերիաբանկի առաքելությունն է` բարելավել կյանքի որակը, որդեգրած քաղաքականությունը` մարդակենտրոնությունը. ցանկացած լուծման կենտրոնում մարդն է:

Մրցույթի պայմաններին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` bit.ly/3uH02z0

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Գ․