Ատամ փշրել, ողնաշար կոտրել քարոզող ուժեր կան․ եթե նրանց ընտրեցին քաղաքացիները, համերաշխություն չի լինի․ Միքայել Նահապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ

-ՔՈ-ն հասարակական համերաշխության գաղափարն է առաջ քաշում։ Դա ուտոպիա չէ՞։ Ինչպե՞ս կարող են, օրինակ, Մարտի 1-ի տուժողները և սպանությունների կողմը հաշտվել, ինչպե՞ս կարող են տասնյակ տարիներ քաղաքական պայքար տարած Փաշինյանը և Քոչարյանը ապրել ու աշխատել համերաշխության մթնոլորտում։ Անկախության 30 տարիներին հասարակությանը մաս-մաս անելու, թշնամացնելու բազում դեպքեր են եղել, հիմա ինչպե՞ս են կողմերը համերաշխվելու իրար հետ։

-Համերաշխություն չի նշանակում՝ եկեք փաթաթվենք իրար ու սեր խոստովանենք։ Համերաշխություն նշանակում է որոշակի բազային կետերի շուրջ համաձայնություններ ունենալ՝ «ինչու» և «ինչպես»-ի վերաբերյալ, հարգել այդ համաձայնությունը և հարգել այդ համաձայնությունները հարգող քաղաքացիներին, այլ քաղաքական ուժերին։ Այս ճանապարհը հնարավոր է, եթե քաղաքացիները սրա անհրաժեշտությունը գնահատեն իրենց քաղաքական դիրքորոշմամբ։ Եթե քաղաքացիները գնան և իրար ոչնչացնելու, իրար ատամները փշրելու, իրար ողնաշարը կոտրելու քարոզչություն տանող, այդ տեքստերը հնչեցնող քաղաքական ուժերին ընտրեն, այդպիսի համերաշխություն հնարավոր չի լինելու։ Բայց երբ հարց եք տալիս և այդ հարցը կա, ասում են՝ «վա՛յ, ո՞նց կարող են Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը համերաշխության գալ», ես պետք է ասեմ, որ կարող են, ընդ որում՝ զզվելիության աստիճանի կարող է հասնել դա։ Ինչպե՞ս են հիմա իրար առողջությունից հետաքրքրվում և իրար առողջություն մաղթում Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ հանրությանը բևեռացրած երկու կողմերը։

-Այսօր Ձեր ակնարկած ուժերին՝ Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին, կարծես թե, միավորում է քաղաքական շահերը և քաղաքական հաշվարկը, այն է՝ հեռացնել Փաշինյանին։

-Փաստորեն, եթե անձնական կաշվի հարց կա, եթե քաղաքական շահ կա, ըստ Ձեր գնահատման, փաստորեն, հնարավոր է։ Ուրեմն՝ եթե այդ մարդիկ տեսնեն, որ քաղաքացիները դա են ուզում՝ համերաշխություն, այդ նույն ձևով նրանք վերցնելու են համերաշխության դրոշը, չէ՞, վազեն, գան ասեն՝ բա մենք էն գլխից՝ 2008 թվականի մարտի 1-ից համերաշխություն էինք քարոզում։ Ես ասում եմ՝ հիմա Հայաստանում ընտրությունների մրցավազքի մեջ են մտել Մարտի 1-ի չորս քաղաքական պատասխանատուները։ Այդ մարդիկ կառավարական լծակներ ստանձնելու մրցապայքարի մեջ այն ժամանակ թշնամացրել են հանրության մեծամասնությանը, և մեր ժողովրդի տարբեր հատվածներ եղբայրասպան են եղել, ինչից հետո այդ մարդիկ գնացել են հանգիստ իրենց կյանքով ապրելու և իրար առողջություն են մաղթում, շնորհավորում ինչ-որ առիթներով և այլն։

-Բայց չէ՞ որ ժողովրդի այդ տարբեր հատվածներն արդյունքում շարունակում են մնալ թշնամացած իրար դեմ։

-Հիմա նորից ատելության, մոլեռանդության քարոզչություն է տարվում։ Եթե մենք նորից ենք գնալու եղբայրասպանության ճանապարհով, այդ մարդիկ նորից են հետո գնալու և, չկասկածեք, երբ առաջանա 5-րդ քաղաքական գործիչը ու պետք է, որ այս չորսը միավորվեն, Ռոբերտ Քոչարյանը վերցնելու է հեռախոսը, Նիկոլ Փաշինյանի երեխաների առողջությամբ է հետաքրքրվելու, հարցնի՝ «հո առաջվա նման ձայնը խզված չի՞», և հակառակ զանգերն են հնչելու։ Սա է իրավիճակը։

-Այսինքն՝ քաղաքական կոնյուկտուրայով է պայմանավորված համերաշխության մթնոլորտը, և չե՞նք գալիս իմ նախնական հարցին, որ դա ուտոպիա է ՀՀ-ի պայմաններում, գործնականում հնարավոր չէ իրականացնել։

-Քաղաքական գործիչներն ընդհանրապես ոչ միայն հասարակական տրամադրությունները սնող են, այլ նաև այդ տրամադրություններով իրենք են առաջնորդվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան