22 մլրդ դրամ պարգևավճար՝ շուրջ 20 հազար պետական աշխատողների․ Ջանջուղազյանը թվեր ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Պետական կառավարման համակարգի շուրջ 19 հազար 709 աշխատակիցների պարգևավճարների համար 21,19 միլիարդ դրամ է հատկացվել: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Բաբկեն Թունյանի` պարգևավճարների մասին հարցին:

Նրա խոսքով, դրանից 15 մլրդ 477 մլն դրամը բյուջեով նախատեսված է եղել «պարգևատրումներ, խրախուսումներ և հատուկ վճարումներ» հոդվածով, 3 մլրդ 425 մլն դրամը քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրումն է, իսկ 2 մլրդ 548 մլն դրամը` հարկային, մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումները։

«Պարգևավճարը կազմում է աշխատավարձի հաշվարկային չափի ընդամենը 30 տոկոսը։ Բայց դրա մեջ, բացի այս պարգևավճարից, կա նաև 10 տոկոսի չափով քաղծառայողների ու հատուկ ծառայողների պարգևավճարը, որը կապ չունի այս տողի հետ:

Աշխատակիցների համար հաշվարկային ցուցանիշը կատարվել է 96,5 տոկոսով, ինչը հնարավորություն է տվել ունենալ աշխատանքի վարձատրության միջին, ամսական 370 հազար դրամի չափով մակարդակ»,- նշեց Ջանջուղազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: