«Որևէ մարդ չի արտագաղթել խոշորացված համայնքներից». ՏԿԶՆ պաշտոնյայի ֆանտաստիկ թեզը

Լուրեր

13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Բոլորը

Հայաստանի խորհրդարանը քննարկում է համայնքների խոշորացման ծրագիրը, որով այս փուլում նախատեսվում է շուրջ 10 անգամ կրճատել Հայաստանի մի շարք համայնքներ: Մարզային բնակչության շրջանում մտավախություն կա, որ իրենց գյուղը, քաղաքը կորցնելու է իր նշանակությունը, ինքնուրույնությունն ու ժամանակի հետ նաև անունը, քանի որ 6-7-8 փոքր համայքներ միավորվում են մեկ համայնքում:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը factor.am-ի հետ զրույցում հայտարարում է, որ նման մտահոգություններն անհիմն են և որևէ գյուղ կամ քաղաք չի կորցնելու իր անունը կան ինքնուրույնությունը միավորման արդյունքում: Ըտս նրա՝ փոքր համայնքներում տեղական ինքնակառավարման կառույցները 20 տարի իրենց ծառայությունները պատշաճ չեն մատուցել բնակչությանը ու խոշորացման արդյունքում դրանք վերափոխվում են:

ՏԿԶՆ պաշտոնյան նաև պնդում է, որ վարչատարածքային նոր բաժանումը կապ չունի արտագաղթի հետ: Հարցին, թե նշանակում է, որ 20 և ավելի տարիների ընթացքում ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ զարգացնել մարզային ենթակառուցվածքները ու հիմա օպտիմալացնում է համայքները, քանի որ հսկայական արտագաղթ կա, ասաց. «Գնացեք և խոշորացված համայնքներում տեսեք՝ որևէ մարդ արտագաղթե՞լ է, թե՞ չէ: Որևէ մարդ չի արտագաղթել խոշորացված համայնքներից 6 ամսվա ընթացքում, որովհետև մարդիկ տեսնում են, արդեն կա տեղաշարժ դեպի լավը»:

Մանրամասները դիտեք ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան