Թուրքիան դառնում է Պուտինի մղձավանջը․ ամերիկացի վերլուծաբան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Աշխարհաքաղաքական առաջացող հակասությունները Ռուսաստանի ու Թուրքիայի միջև խնդիրներ են ստեղծում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա դաշնակիցների համար։ Այս մասին The American Conservative-ում գրում է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ, պաշտպանության նախարարի նախկին ավագ խորհրդական, The American Conservative-ի ավագ գիտաշխատող Դուգլաս Մաքգրեգորը։

Նա նշում է, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի հաշիվները չեն մաքրվել, սակայն Էրդողանի առաջին շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում ողջունվել է շատերի կողմից, քանի որ դա խախտում էր Ռուսաստանի նկատմամբ թուրքական թշնամանքի պատմական օրինաչափությունը։

«Կանխատեսելիորեն՝ Պուտինը լսում էր, երբ էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին պատմում էր, որ Թուրքիան չափազանց մեծ է ու չափազանց ազդեցիկ, որ մեկ առանցքի հանձնվի։ Պուտինը քրտնաջան աշխատեց՝ Թուրքիային վաճառելով Ռուսաստանի S-400 հակաօդային պաշտպանության համակարգը: Երբ Պուտինն իր հետախուզական ծառայություններից տեղեկացավ Էրդողանին տապալելու ծրագրի մասին, տեղեկացրեց Թուրքիայի նախագահին»,- գրում է Մաքգրեգորը։

Ըստ նրա՝ Պուտինի միջամտությունը սիրիական պատերազմին՝ քրիստոնյաներին և այլ կրոնական փոքրամասնություններին, ինչպես նաև շիաներին և դրուզներին պաշտպանելու համար, տապալեց Սիրիան Թուրքիայի պաշտպանության ներքո սուննի իսլամիստական պետության վերածելու՝ Էրդողանի հույսերը: Պուտինը մեծ ջանքեր գործադրեց, որ օգնի Էրդողանին փրկել դեմքը Սիրիայում՝ առաջարկելով վերահսկողություն հաստատել Հյուսիսային Սիրիայում: Բայց ռազմավարական արդյունքը Անկարայի հետ տեղական պայքարը վերածեց աշխարհաքաղաքական մրցակցության, որը նման է Օսմանյան կայսրության, Ցարական Ռուսաստանի ու Արևմուտքի հետ դարավոր հակամարտությանը:

Հեղինակը նշում է, որ իրադարձությունները Կովկասում, Բալկաններում, Ուկրաինայում փակում են Մոսկվայի ու Անկարայի համագործակցության դաշտը։ Անկարայի հաջող միջամտությունը՝ Ադրբեջանին աջակցելու Լեռնային Ղարաբաղի պատերազմում, վատացրել է հարաբերությունները։ Հայաստանի պարտությունն ու նվաստացումը կարող է ցնցել Մոսկվայի մյուս դաշնակիցների վճռականությունը։

Ըստ հոդվածագրի՝ ավելի կարևոր է այն, որ Կենտրոնական Ասիայի թուրք-մահմեդական երկրներում և ՌԴ-ում միլիոնավոր թուրք-թաթարներ կան, որոնք խոսում են նույն լեզվով, ինչ Անկարայի փողոցներում։ Ավելին՝ հիմա Ադրբեջանը բացահայտ դաշնակցում է Թուրքիայի հետ, և չնայած խոստումներին՝ Բաքուն հիմա թուրքական ռազմական ուժերի է ընդունում իր տարածքում։

Կովկասում Ռուսաստանին հավասակշռությունից հանելու՝ Էրդողանի ցանկությունն էլ նրան դրդել է Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքել՝ խորացնելու երկու երկրների պաշտպանական ոլորտի համագործակցությունը։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ասել է, որ «Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի ագրեսիվ գործողությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը դեմ ոտնձգության»։

Հեղինակը գրում է, որ Շվեյցարիայում սպասվում է նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի նպատակը ռուս-ամերիկյան հարաբերությունների, ռազմավարական կայունության ու միջազգային կարևորության այլ խնդիրների քննարկումն է։

«Էրդողանի քննադատներն ասում են, որ նրա ռազմավարական տեսլականը թուրք ազգի համար համաշխարհային տերություն ճանաչվելն է։ Սա նշանակում է, որ Թուրքիան պիտի դառնա Բալկանյան տերություն, Մերձավոր Արևելյան, Միջերկրածովյան տերություն, Հյուսիսաֆրիյան ու նույնիսկ սահմանափակ աֆրիկյան տերություն, Կովկասյան, Կենտրոնաասիական տերություն, Եվրասիական տերություն և մուսուլմանական ուժ»,- գրում է Մաքգրեգորը՝ եզրափակելով․ «Եթե Բայդենը հարցներ Պուտինին, թե որտեղ է ձևավորվելու հաջորդ Սուննի իսլամիստական խալիֆայությունը, Պուտինը, հավանաբար, կասեր՝ «Պարո՛ն նախագահ, այն արդեն այստեղ է։ Այն կոչվում է Թուրքիա՝ իմ մղձավանջը»։

 

Էմմա Չոբանյան