Բայրամովն ու Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը

Լուրեր

14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը ցույց տվեց՝ չի հասկանում ոնց են ցուցադրում ձեռագրեր՝ կրկնօրինակն էր․ հրճվողներն անգրագիտությունը ցուցադրեցին․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնության իրականացումը, այդ թվում՝ կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածքում 6 հայ զինծառայողների գերեվարմանը՝ Բայրամովը կրկին ադրբեջանական թեզերն է հնչեցրել ու նշել, որ «հայկական կողմի սադրանքներն անընդունելի են»։ Նա նշել է, որ ցանկացած տարաձայնություն, այդ թվում՝ սահմանային հարցերը, պետք է լուծել բանակցությունների միջոցով։

Բայրամովը նաև ասել է, թե Ադրբեջանը սատարում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի եռակողմ հանձնաժողովի ստեղծման առաջարկը։

Էմմա Չոբանյան