Ռուսաստանը երկարացնում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները
Քաղաքականություն
01.06.2021 | 13:45Ռուսաստանը երկարացնում է Թուրքիայի և Տանզանիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները մինչև հունիսի 21-ը: Այս մասին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հաշվի առնելով Թուրքիայում ու Տանզանիայում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, վճռվել է ավիահաղորդակցության գործող սահմանափակումները երկարացնել մինչ 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցրել էր Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը՝ ինչպես կանոնավոր, այնպես էլ չարտերային չվերթերը։
Տաթև Ֆռանգյան