ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն այցելել են Սյունիքի մարզ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի առաջին օրը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն Գորիս քաղաքում էին` հանդիպելու գործընկերների և քաղաքացիների հետ և գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։ Քննարկվել են զարգացմանն ուղղված համագործակցության ընդլայնման հեռանկարները. տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից:

CERTOUR II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում» ԵՄ ծրագրի եզրափակիչ միջոցառման մասնակցներին ողջունելուց հետո «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչութան հետ հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացավ մարդասիրական աջակցության իրավիճակին և ԼՂ-ից տեղահանված բնակչության կարիքներին։ Այնուհետև, Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնը տպավորեց դեսպանին իրականացված ծրագրերի արդյունքներով։ Դեսպանը հանդիպեց ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի շահառու՝ ձեռներեց Արամ Գասպարյանի հետ։

Գորիսի պետական քոլեջ / Goris State College-1ում՝ ՄԿՈՒ ուսանողների հետ դեսպան Վիկտորինը քննարկեց գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի հնարավորությունները։

Գորիսի մասը եզրափակվեց Հին Գորիսի քարանձավային սմարթ քաղաք այցելությամբ, որը վերականգնվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում և հանդիպեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, տեղական բիզնեսի և համայնքային նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։