Երեք տարով արգելվել է Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա
Քաղաքականություն
22.02.2018 | 13:00Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին արգելել է մուտք գործել երկիր մինչև 2021 թվականը, փոխանցում է Life.ru-ն:
Փաստաբանը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը։
Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնանկ անելու պահանջով մի քանի միտինգներ անցկացրած Սաակաշվիլին Ուկրաինայից Լեհաստան էր արտաքսվել։ Որտեղից նա մեկնել էր Նիդեռլանդներ, իսկ դրանից քիչ անց պարծեցել այդ երկրում օրինական կեցության իր փաստաթղթերով։