Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները ինն օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Մայիսի 30-ին, ժամը 09։45-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ իրականացվում է հերթապահություն։