Վտանգավո՞ր, թե՞ ճշգրիտ դիվանագիտական քայլ․ քաղաքական ուժերի արձագանքը՝ միջազգային դիտորդների մասին Փաշինյանի առաջարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումից գրեթե ութ ամիս անց Հայաստանի սահմաններում կրկին լարված իրավիճակ է։ Մայիսի 12-ից թշնամին ներթափանցել է Հայաստանի ինքնիշխան տարածք և չի հեռանում։

Հայկական կողմում, վերջին տվյալներով, 600-ից ավելի ադրբեջանցի զինծառայող կա։ Նրանց և հայկական կողմի զինծառայողների միջև հաճախակի միջադեպեր են գրանցվում, որոնց արդյունքում ունեցանք մեկ զոհ, իսկ երեկ 6 զինծառայող գերեվարվեց։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իրավիճակը բնորոշում է որպես պայթյունավտանգ և երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում հանդես եկավ առաջարկությամբ, որը, ըստ նրա, կարող է դառնալ խնդրի խաղաղ լուծման ճանապարհ։ Ըստ Փաշինյանի՝ պետք է Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողները վերադառնան մշտական տեղակայման վայրեր, միջազգային դիտորդներ տեղակայվեն զորքերի միջև և տեղի ունենան սահմանազատման աշխատանքներ․ «Սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ, որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք»։

ԱԽ նիստին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Factor.am-ին ասաց՝ Փաշինյանի առաջարկը դեռ կուսակցությունում չեն քննարկել, միասնական դիրքորոշում չունեն, իսկ ինքը զերծ կմնա սեփական տեսակետը հայտնելուց։

Նիստին մասնակցած խորհրդարանական մյուս խմբակցությունից՝ «Լուսավոր Հայաստան»-ից տեսակետը ճշտել չհաջողվեց, իսկ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց՝ Փաշինյանը ադեկվատ չէ։ «Հետևաբար նրա շուրթերից հնչած որևէ առաջարկ քննարկելը համարում եմ ոչ լուրջ»,- ասաց նա։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց՝ Փաշինյանի առաջարկը վառ ապացույցն է նրա, որ այս երեք տարիներին Հայաստանը փնթի կերպով է կառավարվել։ Մանուկյանը նկատում է՝ Փաշինյանը խոստովանել է, որ Վարդենիսից վերադառնալիս է նման առաջարկի միտք ծնվել իր մոտ, և առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու միանձնյա որոշում է կայացրել՝ վտանգելով պետության ճակատագիրը։ Գեղամ Մանուկյանը հիշեցնում է, որ Փաշինյանի երեկվա այդ առաջարկից հետո ԱԳ նախարարի պաշտոնակատարը հրաժարական տվեց, ինչը ևս վկայում է, որ նա միանձնյա որոշում է կայացնում։

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը Փաշինյանի առաջարկը որակում է պետության կողմից սեփական բնակիչների անվտանգության ապահովումից հրաժարում։ Մյուս կողմից՝ Ոսկանյանը նկատում է, որ առաջարկը հղի է վտանգներով, քանի որ կարող է առաջ բերել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների միջև Հայաստանի տարածքում շահերի բախման։

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» անդամ Ռուբեն Մեհրաբյանը, մինչդեռ, կարծում է, որ Փաշինյանը երեկվա հայտարարությամբ դիվանագիտական շատ լուրջ քայլ է կատարել, որը կարող է մեղմել լարված իրավիճակը։ Մեհրաբյանն ասում է՝ պաշտոնական Երևանի առաջարկը ողջունվեց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, և հիմա գնդակը Ռուսաստանի ու Ադրբեջանի դաշտում է։

Նշենք, որ Փաշինյանի երեկվա առաջարկությանը հաջորդեց ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել սահմանազատման աշխատանքների իրականացմանը․ «Կոչ ենք անում Ադրբեջանին և ՀՀ-ին՝ իրենց ուժերը տեղափոխել մինչև մայիսի 11-ի իրենց դիրքերը և ողջունում ենք այդ մտադրության մասին հայտարարությունները: Այս գործողությունները կապաէսկալացնեն լարվածությունը և տարածք կստեղծեն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ հրատապ սահմանազատման համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նշելով համանախագահները պատրաստ են աջակցել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսելու գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան