Գերիների գործոնն օգտագործում են ընտրություններին ազդելու և անձամբ ինձ ցավեցնելու համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 11:00
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24.04.2026 | 10:49
ՃՏՊ՝ Աշտարակ քաղաքում․ վարորդը հոսպիտալացվել է
24.04.2026 | 10:46
Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
24.04.2026 | 10:37
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ՀՀ ԱԳՆ
24.04.2026 | 10:34
Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն
24.04.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
24.04.2026 | 09:58
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 09:52
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու հարցում․ ՄԻՊ
24.04.2026 | 09:35
Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:28
Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու և ապրելու մասին է․ Ալեն Սիմոնյան
24.04.2026 | 09:17
Չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների համար մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:00
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
Բոլորը

«Գերիների վերադարձի համար ամենօրյա ջանքեր են գործադրվում: Առանց չափազանցության՝ ամենօրյա: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների խնդրին:

«Ամեն օրը և՛ իրենց, և ընտանիքի անդամների համար շատ լուրջ տառապանք է ու փորձություն: Եվ իմ համոզմունքն այն է, որ դա ժամանակի հարց է»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ գերիների գործոնն օգտագործվում է ՀՀ-ում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

«Նաև դա է պատճառը, որ չեն վերադարձնում: Չեմ ասում՝ միակ պատճառը, բայց պատճառներից մեկն է, դրանով ուզում են ցավեցնել մեզ, ցավեցնել անձամբ ինձ, և դրանով ուզում են ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալ»,- հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: