«Վարչապետի մեծահոգությունը»․ ՀՀԿ-ն զիջեց ընդդիմությանը

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Խորհրդարանը 20 րոպե ընդմիջումից հետո շարունակեց իր աշխատանքը․ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վարման կարգով արձագանքման հնարավորություն տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ ներկայացնելու «Կառավարության հետ բանակցությունների արդյունքները»։

«Ի սկզբանե պետք է տեղյակ պահեմ, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, եթե օրակարգի քվեարկություն չի լինում, ապա անցնում ենք 60 րոպեի ռեժիմին՝ յուրաքանչյուր նախագծի համար, բայց քանի որ հանրային հնչեղություն ունեցող հարցեր են, չենք ուզում նման կերպ վարվել»,- ասաց Բաղդասարյանը։ ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց նաև ընդդիմադիրների այն հեգնանքին, որ ՀՀԿ-ականները բացակայում են, իշխող ուժը ընդմիջում է պահանջել, Բաղդասարյանն ասաց, որ քվորումի խնդիր չունեն, իսկ բացականերն էլ համապատասխան գրություններ են թողել։

Ապա Բաղդասարյանը ներկայացրեց «վարչապետի մեծահոգաբար» կատարված զիջումները, ըստ որի՝ առաջարկում են նախագծերի քննարկումների հետևյալ ժամանակացույցը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննարկում՝ 4 ժամ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկում՝ 60 րոպե, պետական գույքի մասնավորեցում՝ 3,5 ժամ, համայնքների խոշորացման հարց՝ 3,5 ժամ։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այսկերպ քննարկմանը կողմ են։

Ի վերջո, օրակարգը դրվեց քվեարկության, սակայն երբ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս նախագծերը հատուկ ընթացակարգով են քննարկվելու, կրկին դժգոհություններ սկսվեցին։

Հիշեցնենք, որ հատուկ ընթացակարգը նախատեսում է 24-ժամյա ռեժիմով քվեարկություն։

Կրկին վարման կարգով խոսեց Նիկոլ Փաշինյանը՝դժգոհելով հապճեպությունից։ «Հիմա քննարկո՞ւմ ենք, թե՞ ուղղակի քվեարկում, պատշաճ բովանդակային քննարկում պետք է լինի»,- ասաց նա։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ գործադիրը մշտապես զիջում է, ուստի պետք չէ հայտարարել, որ քննարկումները պատշաճ չեն լինում։ Հատուկ ընթացակարգը ընդունվեց 47 կողմ, 8 դեմ և 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

 

Սեդա Ղուկասյան